Չինաստանի ԱԳՆ-ն մատնանշել է նախկին ԽՍՀՄ երկրներում առկա ԱՄՆ լաբորատորիաների վտանգի մասին
Չինաստանի իշխանությունները պաշտպանում են Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը և վտանգավոր են համարում նախկինում Խորհրդային Միության որոշ պետությունների տարածքում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների առկայությունը: Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, չորեքշաբթի ասել է ՉԺՀ-ի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը:
«Մենք ուշադրություն դարձրեցինք Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցչի /Մարիա Զախարովայի/ հայտարարության վրա: Միացյալ Նահանգները նախկին Խորհրդային Միության տարածքում բացել է բազմաթիվ կենսաբանական լաբորատորիաներ, ինչը լուրջ անհանգստություն է առաջացնում համապատասխան պետությունների և հարևան երկրների բնակչության համար»,- հերթական ճեպազրույցում շեշտել է Շուանը:
«Տեղի բնակիչները պնդում են, որ դրանք պետք է փակվեն: Հուսով ենք, որ ամերիկյան կողմը պատասխանատվություն կցուցաբերի, հաշվի կառնի համաշխարհային հանրության պաշտոնական մտահոգությունները և ռեալ քայլեր կձեռնարկի` փարատելով նման մտահոգությունները»,- հավելել է նա։
Դիվանագետի խոսքով, Վաշինգտոնը պետք է հատուկ ուշադրություն դարձնի այն հարցերին, որոնք անմիջականորեն առնչվում են այն երկրների բնակչության առողջությանը և բարեկեցությանը, որտեղ գտնվում են ամերիկյան լաբորատորիաները:
Ապրիլի 17-ին ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ ասել էր, որ վտանգավոր հիվանդությունների հարուցիչներ կարող են տեղափոխվել արտասահմանում տեղակայված ամերիկյան կենսաբանական լաբորատորիաներ:
Դիվանագետի խոսքով՝ Ռուսաստանի արտգործնախարարությունն ուշադրություն է հրավիրել Միացյալ Նահանգներից դուրս, մասնավորապես, նախկին Խորհրդային հանրապետություններում, ամերիկյան կենսաբանական ներկայության ուժեղացման վրա:
Նա շեշտել է՝ Մոսկվան չի կարող անտեսել այն փաստը, որ ամերիկացիները վտանգավոր կենսաբանական ներուժ ունեցող ենթակառուցվածքներ է ձևավորում Ռուսաստանի սահմանների մոտ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան