Ավինյան. Շատ մեծ հավանականությամբ մայիսի 4-ից կբացվեն գեղեցկության սրահները
«Այս փուլում վարակի տարածման ինտենսիվությունը ցույց է տալիս, որ կարող ենք գնալ որոշ սահմանափակումների հանման»,-aravot.am-ի հաղորդմամբ՝ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ինստագրամյան «INSTALIVE» զրուցաշարի ընթացքում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը:
Օգտատերերի մեծամասնությանը հետաքրքրում էր՝ ե՞րբ կկարողանան աշխատել, ե՞րբ հասանելի կլինեն սպասարկման ոլորտի ծառայությունները, ե՞րբ կաշխատի տրանսպորտը, նա պատասխանեց. «Որոշ սահմանափակումներ հանվել են՝ մարդկանց ինքնամեկուսացման սահմանափակումները, շինարարության, մշակվող արդյունաբերության ոլորտի սահմանափակումները: Շատ մեծ հավանականությամբ մայիսի 4-ից կրկին մեծ փաթեթով սահմանափակումներ վերացվելու են մշակվող արդյունաբերությունում, սպասարկման ոլորտում՝ գեղեցկության սրահներում, վարսավիրանոցներում և մի քանի այլ նմանատիպ տեսակի գործունեության տեսակներում՝ անպայման որոշակի կանոնների պահպանմամբ: Հետագայում դիտարկվելու է բացօթյա սրճարանների բացման հնարավորությունը, հետագայում նոր արդեն փակ սննդի օբյեկտների բացման հնարավորությունը»:
Խոսելով տրանսպորտի սահմանափակումների հանման մասին՝ Տիգրան Ավինյանը հայտարարեց. «Որպես բավականին մեծ ռիսկայնություն ունեցող ոլորտ՝ հանրային տրանսպորտը դեռ չի գործելու, բայց արդեն կարող ենք անդրադառնալ տրանսպորտին մայիսի կեսերից: Իհարկե, գիտեմ, որ սա ամենամեծ խնդիրներ ստեղծող սահմանափակումներից մեկն է, ուստի հայցում եմ բոլոր հայրենակիցների ներողամտությունը, քանի որ տրանսպորտի ոլորտում միաժամանակ վարակի տարածման ռիսկը շատ է մեծանում, այդ պատճառով տրանսպորտի ոլորտի սահմանափակումներն ամենավերջին փուլում կհանվեն»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան