Նախարար. Գավառում միջադեպի ժամանակ տուժած քաղաքացիներից ոմանց կյանքին վտանգ է սպառնում
Երեկ Գավառում տեղի ունեցած միջադեպի ժամանակ տուժած քաղաքացիներից ոմանց կյանքին վտանգ է սպառնում։ Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որն այցելել է Գավառի բժշկական կենտրոն։ Նրա խոսքով, կան բազմաթիվ տուժածներ, որոնք գտնվում են տարբեր բժշկական կենտրոններում հսկողության տակ։
Նախարարն ասաց, որ իրենց մտահոգում է այն փաստը, որ դեպքը տեղի է ունեցել հենց բժշկական կենտրոնում. «Դատապարտում ենք ցանկացած նման դրսևորում, հատկապես բժշկական կենտրոնում։ Փաստացի վտանգի տակ են եղել ոչ միայն այն քաղաքացիների կյանքը, որոնց հետևից եկել էին հարյուրավոր քաղաքացիներ հաշիվներ պարզելու, այլև բուժում ստացող բազմաթիվ քաղաքացիներ, որոնց կյանքն իրական վտանգի տակ է դրվել այս ավերածությունների արդյունքում»։
Ա. Թորոսյանն ասաց, որ բժշկական սարքավորումները, բարեբախատաբար, չեն վնասվել. քանի որ այս բժշկական կենտրոնում ցուցաբերվում է անհետաձգելի օգնություն, ծննդօգնություն, դիալեզ, սարքավորումները վնասվելու դեպքում նաև այդ քաղաքացիների կյանքը կվտանգվեր։ Նախարարի ներկայացմամբ, վնասվել են դռներ, լուսամուտներ, սանհանգույցներ, պատեր, կփորձեն մոտակա օրերին արագ վերականգնել, որպեսզի հիվանդանոցն անցնի իր բնականոն աշխատանքին։
Երեկ Գավառի ճանապարհին հնչած կրակոցների հետևանքով երկու հոգի մահացել էր: Կրակոցներից հետո Նորատուսի բնակիչները երկաթյա ձողերով մտել են Գավառի հիվանդանոց, որտեղ հսկողություն էին իրականացնում ոստիկանները։ Ձողերով և դանակներով զինվածները սկսել են ջարդուփշուր անել հիվանդանոցի գույքը, որից հետո, հրելով, քանդելով հիվանդանոցում հսկողություն իրականացնող ոստիկանների կազմած պատնեշը, մուտք են գործել այն սենյակ, որտեղ պառկած են եղել կրակոցների արդյունքում վիրավորված երկու անձինք, և դանակով կտրել են նրանց երկուսի պարանոցները:Ոստիկանությունից առավոտյան տեղեկատվություն տարածեցին, ըստ որի՝ բժշկական կենտրոնում որևէ մեկը չի սպանվել:
Հարակից հրապարակումներ`
- Նորատուսի բնակիչ.30 դիմակավորված մարդ գիշերը 5-ին մտել են իմ տուն, մորս խփել-գցել գետնին, իսկ եղբորս տարել
- Ոստիկանությունը հերքում է. Գավառի ԲԿ-ում որևէ մեկը չի սպանվել
- Չալաբյան. Հուսով եմ՝ ոստիկանությունը դուրս կգա իր անվճռական կեցվածքից և կկարողանա իրավիճակը արագ վերցնել վերահսկողության տակ
- «Ժողովուրդ». Գավառի դեպքի առնչությամբ ոստիկանությունը հաղորդագրությամբ փորձ է արել փրկել ոստիկանապետ Արման Սարգսյանի դեմքը
- Վենդետա Գավառում. ոստիկաններին ճեղքելով՝ հիվանդանոցում երկու հոգու վիզ են կտրել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները