Միքայել Մինասյան. Դուք՝ Նիկոլ Փաշինյան, անձամբ պատասխան եք տալու
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, ով գողացել է իր խոսնակի ֆեյսբուքյան էջի գաղտնաբառը և բացի ՀԺ-ի անանուն խմբագրականներից, հիմա էլ խոսնակի անունից է փորձում «օպերատիվ արձագանքել», գրում եմ ուղիղ՝ առանց միջնորդների։
Ընդունեք ի գիտություն.
Դուք՝ Նիկոլ Վովայի Փաշինյան, անձամբ պատասխան եք տալու.
1. Իշխանությունը պահելու դիմաց արցախյան գաղտնի բանակցություններում փուլային տարբերակին համաձայնելու և ազատագրված տարածքները Ադրբեջանին հանձնելու նախնական պայմանավորվածություն ձեռք բերելու համար:
2.Օլիգարխներից փող վերցնելու և նրանց «օրինապաշտ գործարար» դարձնելու համար:
3.Պետբյուջեից մի քանի տասնյակ միլիոն դոլար բացեիբաց գողանալու և հավելավճարների ու պարգևավճարների տեսքով Ձեր հետ քայլածներին բաժանելու համար:
4. Համաճարակի ժամանակ հանցավոր անգործության, կառավարչական անփութության, պետական միջոցները մսխելու և գողանալու, հիվանդության տարածման ծավալն ու վիրուսից մահերի փաստերը թաքցնելու համար:
5.Կարանտինի ժամանակ բացարձակ անգործության և սոցիալական անպատասխանատվություն ցուցաբերելու համար, ինչի հետևանքով ժողովրդին դատապարտել եք սովի, մթի և աղքատության։
Իսկ կառավարական ամառանոցները վայելելու, դրանք չհիմնավորված, հսկայական գումարներով նորոգելու, թանկարժեք ու անբովանդակ ուղևորությունների ու մնացածի համար՝ ժողովուրդը Ձեզ դատավոր։
Թեման ամբողջացա՞վ։ Անպայման արձանագրեք, որ չմոռանաք։
Հ. Գ. Ես հուսով եմ, որ Նիկոլի հոգեկանն էնքան վատ չի, որ ինձ վերագրի մասնաբաժին նաև Գավառի հիվանդանոցում: Չնայած...»։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. Եթե հաստատվի, որ Մ. Մինասյանը սեփականատիրական առնչություն է ունեցել «Յուքոմ»-ի հետ, ապա այդ բաժնեմասը կնվիրաբերվի «Իմ քայլը» հիմնադրամին
- Միքայել Մինասյան. Հայաստանում «ճշմարտության պահն» է
- Առաջին զգացողությունս ցավն է. Միքայել Մինասյան
- Փաստաբան. Դա, ի թիվս այլնի, Միքայել Մինասյանի նկատմամբ իրականացվող պարզ պատվերի ցայտուն ապացույց է
- Ոչինչ չարձանագրված չի մնալու, ամեն ինչ ու ամեն ոք ֆիքսվում է խնամքով. Միքայել Մինասյան
- Մակինյան. Միքայել Մինասյանի նկատմամբ «քրեական հետապնդումը» այդքան զավեշտալի չէր լինի, եթե...
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան