«Մեդիա պաշտպան». Վարչապետի մամուլի քարտուղարը շարունակում է իր լիազորություններից դուրս գալ
«Մեդիա պաշտպանը» հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Չնայած դատական ոլորտին չմիջամտելու «Մեդիա պաշտպանի» կոչ-հորդորներին` վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը ևս մեկ հայտարարություն է արել ֆեյսբուքում`դուրս գալով իր լիազորություններից ու իր վրա վերցնելով դատարանի գործառույթներ: Այս անգամ էլ նա չհիմնավորված և չապացուցված մեղադրանքներ է հնչեցրել Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանի հասցեին։
«Մեդիա պաշտպանը» հորդորում է Մանե Գևորգյանին մնալ իր լիազորությունների շրջանակում: Նման ձևակերպումներ կարող է միայն դատարանը թույլ տալ: Սա Հայաստանի վարկանիշին վնասում է` միջազգային հանրության մոտ տպավորություն ստեղծելով, որ Հայաստանում իշխանության ճյուղերը տարանջատված չեն, և գործադիրն իր որոշումները պարտադրում է դատարաններին: Բացի այդ, սա մամուլի քարտուղարի ինստիտուտի հանդեպ անարգանք է»:
Հարակից հրապարակումներ`
- Միքայել Մինասյան. Դուք՝ Նիկոլ Փաշինյան, անձամբ պատասխան եք տալու
- ՀՀ երրորդ նախագահի գրասենյակն անդրադարձել է վարչապետի մամուլի քարտուղարի գրառմանը
- Փաստաբան. Եթե հաստատվի, որ Մ. Մինասյանը սեփականատիրական առնչություն է ունեցել «Յուքոմ»-ի հետ, ապա այդ բաժնեմասը կնվիրաբերվի «Իմ քայլը» հիմնադրամին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին