«Հրապարակ». Քննիչ հանձնաժողովում «աղջիկ վախտվա էնտուզիազմը» չկա
«Հրապարակ» թերթը գրում է. «Քննիչ հանձնաժողովում կարծես ինչ-որ բան այն չէ՝ իմքայլականների «փուշը» մի տեսակ թողել է, չկա «աղջիկ վախտվա էնտուզիազմը». ճի՞շտ ենք նկատել՝ հարցրինք ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամին։ «Կա նման բան՝ երևի պայմանավորված Սերժ Սարգսյանի՝ հանձնաժողով գալով։ Հույսներն այն էր, որ չի գա, ու «գործունեության լայն դաշտ կբացվի իրենց համար», ինչպես ասում են` «իրավիճակ ա փոխվել»։
Ի դեպ, երեկ քննիչ հանձնաժողով եկած Լևոն Մնացականյանը պետք է Սերժից առաջ գար՝ ըստ նախնական ցուցակի։ Իսկ Սերժ Սարգսյանը պետք է հանձնաժողով գար ամենավերջում, բայց որոշեցին հետուառաջ անել»: Ինչո՞ւ։ «Կդժվարանամ ասել՝ երևի ցանկանում էին Նիկոլ Փաշինյանի համար փիար ապահովել, այլ բան ստացվեց»: Հաջորդը կանչելու եք ԼՂ նախագահ Բակո Սահակյանի՞ն։ «Դեռ որոշված չէ»: Կգա՞ Բակո Սահակյանը՝ հարցրինք ղարաբաղյան մեր աղբյուրին։ «Կարծում եմ` որևէ իմաստ չկա իրեն հրավիրելու»:
Սերժ Սարգսյանին հրավիրում են, իրեն էլ կարող են հրավիրել։ «Սերժ Սարգսյանը Գերագույն գլխավոր հրամանատարն էր, ինքն էր ի պաշտոնե պատասխանատուն»: Եթե հրավիրեն, կասի` ո՞չ։ «Կդժվարանամ ասել, պարզապես հրավիրելու իմաստն է անհասկանալի»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան