ԱՆ. Երկու պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուս, սակայն մահացել են այլ հիվանդությունից
Նախորդ օրերին արձանագրվել է մահվան ևս 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից։
Ապրիլի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1932 դեպք, որոնցից 900-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1000 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 20189 թեստավորում: ԱՆ հաղորդմամբ, ունեն կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 65 նոր դեպք և 34 առողջացած։ Ընդհանուր արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 30 դեպք:
Հարակից հրապարակումներ`
- 29.04.2020. 65 նոր վարակակիր
- 28.04.2020. 59 նոր վարակակիր, 18 առողջացած, մեկ մահ
- 27.04.2020. 62 նոր վարակակիր, 15 առողջացած, 1 մահ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան