Դե հիմա կառավարության 100 մլրդ դրամ փողի տեղը ցույց տվեք. Արտակ Մանուկյան
«Ակնհայտ է, որ կա անկանխատեսելի իրավիճակ և անհրաժեշտ է կառավարությանը հնարավորություն տալ՝ բյուջեն վերաբաշխելու»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը՝ անդրադառնալով «2020 թվականի ՀՀ բյուջեի մասին օրենքում փոփոխություններ ու լրացումներ անելու մասին» օրենքի նախագծին։
Պատգամավորն անդրադարձավ ԱԺ «Լուսվոր Հայաստան» խմբակցության՝ բյուջեից 100 մլրդ դրամ հասարակությանը տրամադրելու առաջարկին։ Նրա խոսքով, մտքի ջանքի գործադրմամբ հայտնաբերվել էր այդ ռեսուրսը. «2019 թվականի դեկտեմբերի 31-ին մենք ունեինք դրամական հոսքերի պաշար, և այդտեղ կառավարության մասնաբաժինը 71.8 մլրդ դրամ է։ 2020 թվականին մենք բոլորս ընդունեցինք պետական բյուջե, որի համաձայն դեֆիցիտը ներքին ռեսուրսների հաշվին ենք ֆինանսավորելու։ Հիմա այս 71.8 մլրդ դրամից 47 մլրդը պետք է ուղղվի ինչ-որ ծախսերի։ Մնում է 25 մլրդ դրամ։ Ու մենք ընդունեցինք նախագիծ, որով արտաբյուջեները հանեցինք։ Դեկտեմբերի 31-ի դրությամբ արտաբյուջեների հաշվին 13.4 մլրդ դրամ էր, եթե դա էլ հանենք, մնում է 12 մլրդ դրամ։ Դե հիմա կառավարության 100 մլրդ դրամ փողի տեղը ցույց տվեք»։
Ա. Մանուկյանն ասաց, որ առաջարկվող փոփոխությունները վերաբերում են միայն 2020 թվականին, և ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել։
Հարակից հրապարակումներ`
- Իրար հետ գոնե քննարկեք, որ ձեր խոսքերը համընկնեն. Մարուքյան
- Մարուքյան. Հազարավոր ընտանիքներ էլ վճարել են գազի ու լույսի դիմաց, հիմա սննդի փող չունեն