Լիբիայում զենքի էմբարգոն խախտելու համար ՄԱԿ-ը քննադատել է Թուրքիային
Լիբիայում ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստեֆանի Ուիլյամսը գերմանական լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտնել է, որ չնայած հունվարին Բեռլինում կայացած լիբիական կոնֆերանսիում ընդունված որոշմանը՝ որոշ երկրներ լրջորեն խախտում են զենքի էմբարգոն։Այս մասին գրում է ermenihaber-ը:
Նրա խոսքով՝ Լիբիան վերջին ժամանակաշրջանում նոր զենքերի համար վերածվել է փորձադաշտի։
Ուիլյամսը նշել է, որ տարածաշրջանում «կրակը թեժացնում են» Թուրքիան և Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ)։ Մասնավորապես Թուրքիան նավեր է ուղարկում Լիբիայի Միսրատա և Տրիպոլի քաղաքներ, իսկ ԱՄԷ-ն 100-ավոր բեռնատար ինքնաթիռներ է ուղարկում Լիբիայի ազգային բանակին։
Նշենք, որ Թուրքիան աջակցում է Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությանը, իսկ արաբական երկրներից Սաուդիան Արաբիան, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները` գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած Լիբիայի ազգային բանակին:
2011-ին Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի սպանությունից հետո երկիրը դադարել էր լինել մեկ պետություն: Այժմ Լիբիայում տիրում է երկիշխանություն: Ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանն արևելքում է, իսկ արևմուտքում՝ մայրաքաղաք Տրիպոլիում, ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությամբ ձևավորված կառավարությունը, որը ղեկավարում է Ֆայեզ Սարաջը: Երկրի արևելյան մասի իշխանությունները գործում են անկախ Տրիպոլիից և համագործակցում Հաֆթարի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին