Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը մոտենում է 3000-ին
Թուրքիայում ապրիլի 28-ի դրությամբ կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 92 մարդ։ Այս մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Գրառման մեջ նախարար Քոջան նշել է, որ 24 ժամվա ընթացքում անցկացված 29․230 թեստերի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2․392 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 92 դեպք, ապաքինվել է 5․018 մարդ։
Ըստ պաշտոնական տվյալների` Թուրքիայում մինչ օրս համավարակից ապաքինվել է ընդհանուր առմամբ 38․809 հիվանդ, իսկ 1․621 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Այսպիսով, վերջին տվյալների համաձայն՝ Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 114.653 հաստատված դեպք և մահվան 2․992 դեպք։ Կատարված թեստավորումների թիվը հասել է 948․115-ի։
Հիշեցնենք, որ Թուրքիայում պաշտոնական տվյալներով` կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել է մարտի 11-ին, իսկ մահվան առաջին դեպքը՝ մարտի 17-ին։ Թուրքիան կորոնավիրուսով վարակման դեպքերի թվով տարածաշրջանում առաջ է անցել Իրանից։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան