Իսպանիայում COVID-19-ի հետևանքով 24.275 մահ է գրանցվել
Անցած մեկ օրվա ընթացքում Իսպանիայում կորոնավիրուսային վարակի հետևանքով մահացել է 325 մարդ, գրում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարությանը։
Նշվում է, որ ընդհանուր առմամբ հիվանդությունից մահացել է 24.275 քաղաքացի։
Ըստ աղբյուրի, անցած օրվա ընթացքում հայտնաբերվել է վարակի 2,144 դեպք, ընդհանուր առմամբ, վարակվել է 212.917 մարդ, բուժվել է 109 հազար հոգի։
Ներկայումս Իսպանիան կորոնավիրուսի հետևանքով մահերի թվով աշխարհում երրորդ տեղում է՝ ԱՄՆ-ից և Իտալիայից հետո։
Հարակից հրապարակումներ`
- Իսպանացի գիտնականները պարզել են, թե ինչպես է COVID-19 մուտք գործել երկիր
- Այս ամառ Իսպանիայի լողափերում օտարերկրացիների չեն սպասում
- Իսպանիան դեպի ԵՄ ուղևորությունների սահմանափակումը կերկարաձգի
- Իսպանիայում առգրավվել են հարյուր հազարավոր խոտանված չինական դիմակներ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին