Կոնստանտին Տեր-Նակալյան.Ալեն Սիմոնյանը հարձակվել է փողոցում զբոսնող Արթուր Դանիելյանի վրա
«Ադեկվադ» նախաձեռնության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է նախաձեռնության հիմնադիր Արթուր Դանիելյանի լուսանկարը, ոևրտեղ երևում է, որ նրա դեմքին արյան հետքեր կան։
«Ալեն Սիմոնյանը հարձակվել է փողոցում զբոսնող Արթուր Դանիելյանի վրա»,-գրել է նա։
Panorama.am-ի հետ զրույցում Կոնստանտին Տեր-Նակալյանը հաստատեց գրածը, ասաց՝ քիչ առաջ է խոսել Դանիելյանի հետ, շատ մանրամասների չի տիրապետում։
«Քիչ առաջ է եղել։ Փողոցում Ալենը մոտեցել է, բարևել է Արթուրին, բարևին պատասխանել է, խփել է Արթուրին»,- ասաց նա։
Ավելի ուշ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քիչ առաջ հարձակման է ենթարկվել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ Մեզ բոլորիս պետք է սթափվել, այսպես շարունակել չի կարելի։ Ալենի հետ հեռախոսազրույց եմ ունեցել։ Պատահարի մասին հայտնել եմ ոստիկանապետ Արման Սարգսյանին»։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում