
Հայտարարվել է 100 ավտոբուս ձեռք բերելու մրցույթ
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացնում է, որ հայտարարվել է 100 ավտոբուսների մրցույթ։
«Կորոնավիրուսային համավարակի հարուցած ժամանակային բարդություններից հետո մենք վերջապես հայտարարում ենք ավտոբուսների մրցույթը:
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պաշտոնական էջում հրապարակվել է Երևանի քաղաքապետարանի հայտարարած 100 ավտոբուսների մրցույթը:
Մրցույթով նախատեսում ենք ձեռք բերել 12-մետր երկարության, ցածր հարթակով, հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված, բնական գազի շարժիչով 100 ավտոբուս, որոնց լավագույն միջազգային չափանիշները մանրամասն մշակված և ներկայացված են մրցութային փաթեթում:
Մրցույթը բաց կլինի մինչև ս. թ. հունիսի 12-ը»,- ֆեյսբուքյան էջում գրել է Հայկ Մարությանը:
Հարակից հրապարակումներ`
- 100 ավտոբուսի մրցույթի վերաբերյալ «այսօր լուր կունենանք»
- Ինչո՞ւ Երևանի քաղաքապետարանը ձեռք չի բերել խոստացված 100 ավտոբուսները. Խաժակյան
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին