ՄԻՊ արագ արձագանքման խումբը կտեսակցի Ալեն Սիմոնյանին և Արթուր Դանիելյանին
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է գործուղվել «Նաիրի» բժշկակական կենտրոն՝ տեսակցելու Ազգային Ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ-ը:
Ավելի վաղ ՄԻՊ-ը տեղեկացրել էր, որ ահազանգի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման մեկ խումբ գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում՝ Արթուր Դանիելյանին տեսակցելու նպատակով, և ևս մեկ խումբ մեկնել է Ոստիկանության Կենտրոնական բաժին՝ այդ գործի հետ կապված ևս 2 անձի տեսակցելու համար:
Հիշեցնենք, որ «Ադեկվադ» միաբանության անդամներից Կոնստանտին Տեր-Նակալյանը գրել էր՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հարձակվել է փողոցում զբոսնող Արթուր Դանիելյանի վրա։
Իր հերթին ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ հարձակման է ենթարկվել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Դանիելյանին վիրահատելու կարիք չկա, նրան կտեղափոխեն ոստիկանություն
- Փաստաբան. Արթուր Դանեիլյանին տեղափոխում են «Էրեբունի» հիվանդանոց
- Ոստիկանությունը չի թողել, որ Արթուր Դանիելյանը ստանա առաջին բուժօգնություն. Տեր-Նակալյան
- Արթուր Դանիելյանը վերակենդանացման բաժանմունքում է
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում