Նյու Յորքում կորոնավիրուսի դեմ դեղամիջոց են փորձարկում
Չինացի բժիշկները, ովքեր հետազոտում էին COVID- 19-ով հիվանդներին, կարծիք են հայտնել, որ ավելի լավ արդյունքներ են ստանում, եթե հիվանդներն ընդունում են ստամոքսի կամ սրտի ցավերի դեմ նախատեսված ֆամոտիդին դեղամիջոցը: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Հունվարին Northwest Health Ֆեյնշտեյնի անվան բժշկական հետազոտությունների հաստատության բժիշկ Քեվին Թրեյսին զանգ ստացավ իր գործընկերոջից, որը գտնվում էր Չինաստանի Վուհան քաղաքում, որտեղ հետազոտում էր COVID-19- ով հիվանդներին: Այս զանգը հետաքրքրություն առաջացրեց Թրեյսիի մոտ այս հիվանդության հանդեպ:
Թրեյսին պատմում է, որ Մասաչուսեթս նահանգի վարակիչ հիվանդությունների հիվանդանոցի բժիշկ Մայքլ Քալահանը հայտնել էր իրեն, որ չինացի բժիշկները, ովքեր հետազոտում էին COVID- 19-ով հիվանդներին, կարծիք են հայտնել, որ ավելի լավ արդյունքներ են ստանում, եթե հիվանդներն ընդունում են ստամոքսի կամ սրտի ցավերի դեմ նախատեսված ֆամոտիդին դեղամիջոցը:
Հետագայում այլ հիմքեր չկային պնդելու համար, որ այս դեղամիջոցը օգնում է COVID-19- ի դեմ պայքարում, սակայն Թրեյսին սկսեց իրականցնել դեղամիջոցի կլինիկական փորձարկում: Արդյուքները ցույց են տալիս, որ ֆամոտիդինը կարող է արգելափակել մարդու օրգանիզմում այնպիսի նյութերի արտադրությունը, որոնք վերարտադրվում են վիրուսի կողմից:
Այս պահին հետազոտմանն է մասնակցել շուրջ 200 հիվանդ: Թրեյսիին անհրաժեշտ է ևս 100 հիվանդներից արդյունքներ, որպեսզի հետազոտությունը համարվի ամբողջական:
Չինաստանում բժիշկները բացահայտել են, որ ֆամոտիդինն ընդունած հիվանդների շրջանում ավելի քիչ մահեր են արձանագրվում, քան դեղամիջոցը չընդունած հիվանդների մոտ: Թրեյսին, սակայն, գտնում է, որ Չինաստանից ստացված տեղեկությունը հնացած է և կարիք ունի վերահաստատման, ուստի Նյու Յորքի հիվանդանոցում նրա թիմն այս դեղամիջոցը տալիս է տարբեր պատահական հիվանդների, ովքեր ունեն կորոնավիրուս: Նա ընդգծում է, որ կան նախադեպեր, երբ սովորական որևէ դեղ դառնում է տարբեր լուրջ հիվանդությունների դեմ պայքարի միջոց: Նրա կարծիքով հետազոտության վերջնական արդյունքները հայտնի կդառնան շաբաթների կամ ամիսների ընթացքում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան