
Շվեդիայում հաստատվել է կորոնավիրուսի 20 հազարից ավելի դեպք
Շվեդիայում նկորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 20 302 մարդ, մահացել է 2462 քաղաքացի, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով Շվեդիայի գլխավոր համաճարակաբան Անդերս Թեգնելին:
Ըստ նրա, Շվեդիայում վարակների և մահվան դեպքերի վերաբերյալ վիճակագրությունը ցույց են տալիս, որ իշխանությունները «դեռևս վերահսկում են իրավիճակը»:
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ կորոնավիրուսից մահացությունների իրական թիվը կարող է ավելի մեծ լինել, քան հայտնի է տվյալ պահին:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտարարեց կորոնավիրուսային համաճարակի բռնկման մասին: Համաձայն ԱՀԿ-ի վերջին տվյալների ՝ աշխարհում գրանցվել է ավելի քան 3 միլիոն վարակի դեպք, մահացել է ավելի քան 202 հազար մարդ:
Հարակից հրապարակումներ`
- Շվեդիայի արքայադուստրը կաշխատի հիվանդանոցում՝ պայքարելով համավարակի դեմ
- Շվեդիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 10 հազարը