ESPN. Մբապեն ճանաչվել է աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ
ESPN վարկածով, Պարի Սեն-Ժերմենի և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն ճանաչվել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, վարկանշային ցուցակում ընդգրկված են մինչև 21 տարեկան ֆուտբոլիստները։
Հեղինակավոր վարկանշային աղյուսակի երկրորդ տեղում է «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն։ Եռյակը եզրափակում է «Լիվերպուլի» անգլիացի կիսապաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը։
Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել Մբապեին, հույսը չի կորցնում, որ արդեն առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ գործարքը կկայանա, չնայած ՊՍԺ-ի սեփականատիրոջ կողմից արգելվել է ֆուտբոլիստի վաճառքը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները