«Փաստինֆո». Ռուբեն Վարդազարյանին կանչել են Կառավարություն. եղել են ցուցումներ Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին այս գիշեր կանչել են Կառավարություն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ:
Ականատեսները պատմում են, որ տեսել են, թե ինչպես է Կառավարության շենք մուտք գործում ԲԴԽ նախագահը: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ հստակ ցուցումներ են տրվել «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու համար:
Հանձնարարականներ են տրվել նաև իրավապահ մարմիններին՝ հստակ նախազգուշացումով, որ ցանկալի արդյունքը չապահովելու դեպքում կլինեն պաշտոնանկություններ։
Գիշերը Խաչատրյաններին պատկանող տարբեր հասցեներում նկատվել են մի շարք ավտոմեքենաներ, որոնք թերևս սպասել են Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու օպերացիան բեմադրելու համար, ինչը չի ստացվել։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ այսօր ԱԱԾ-ն արդեն ծանուցում է ուղարկել Գուրգեն Խաչատրյանին՝ վարույթն իրականացնող մարմին ներկայանալու համար:
Սպասվում է, որ այսօր գործողություններ կիրականացվեն բիզնես գրասենյակներում։
Հիշեցնենք, որ Գորգեն Խաչատրյանը երեկ տարածած հայտարարության մեջ մասնավորապես նշել էր.
«Տեսնելով, որ սաբոտաժը արդյունք չի տվել և մենք շարունակում ենք տիրապետել իրավիճակին, վերջին օրերին արդեն ուղիղ պահանջ է ներկայացվել Ucom-ն օտարելու, իսկ չհամաձայնվելու դեպքում հստակ հայտնել են, որ կարճ ժամկետում ինձ մեղադրելու են առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ և կալանավորելու, որին հետևելու է նույնաբնույթ գործողությունների իրականցումը եղբորս, ընտանիքի այլ անդամների, ազգականներիս, մտերիմնեիս, ինչպես նաև մեզ հետ առնչվող այլ անձանց նկատմամբ»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան