Համաճարակի ընթացքում մի մոռացեք ճաղերի ետևում գտնվողներին․ ԵԱՀԿ ԽՎ
COVID-19-ի՝ շատ բանտերում շարունակվող արագ տարածման պայմաններում որոշ երկրներ ազատում են բանտարկյալներին մարդասիրական հիմքերով, քայլ, որն այսօր ողջունել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի մարդու իրավունքների հանձնաժողովի ղեկավարները: Խորհրդարանականները կրկնել են ՄԱԿ-ի պաշտոնյաների և Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ կառավարություններին ուղղված կոչերը՝ կտրուկ նվազեցնել բանտային բնակչության թիվը:
Տարածված հաղորդագրության մեջ ասվում է, որ ԵԱՀԿ յուրաքանչյուր երկիր պետք է գտնի արդյունավետ մոտեցում՝ քրեական արդարադատության պահպանման և հանրային առողջության խթանման վերաբերյալ՝ շեշտելով, որ հասարակությունները չպետք է մոռանան նրանց, ովքեր գտնվում են ճաղերի հետևում:
«Բանտարկյալներին և պահակախմբերին COVID-19-ից պաշտպանելը կարող է պահանջել բանտարկյալների վաղաժամկետ կամ պայմանական ազատում`գերբեռնվածությունը թուլացնելու համար»,- ասում են ԵԱՀԿ խորհրդարանականները:
«Սոցիալական հեռավորությունը գերբնակեցված բանտերում հնարավոր չէ, ինչը նրանց դարձնում է բռնկման ժամանակ ամենավտանգավոր վայրերից մեկը։ ԵԱՀԿ շատ երկրների բանտային համակարգերը գերազանցում են իրենց կարողությունները, ուստի և՛ բանտերի, և՛ բանտային աշխատողների առողջության համար, ես հորդորում եմ իշխանություններին ուսումնասիրել տարբերակներ՝ ազատ արձակել նրանց, ովքեր չեն համարվում հանրային անվտանգությանն սպառնալիք», - ասում է ԽՎ-ի Ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերի հանձնաժողովի նախագահ Կիրիակոս Հաջիյիանին (Կիպրոս):
Կոմիտեի փոխնախագահ Մայքլ Գեորգ Լինքը (Գերմանիա) ուշադրություն է հրավիրել դատավարությանը սպասող մարդկանց դժվարություններին:
«Որոշ երկրներում դատավարությունները և դատական լսումները հետաձգվել կամ չեղյալ են հայտարարվել՝ կանխելու համար կորոնավիրուսի տարածումը, բայց դա նշանակում է, որ այժմ շատ մարդիկ գտնվում են կալանքի տակ, որոնց մերժում են իրենց հիմնական իրավունքի պաշտպանության գործընթացը։ Ոչ ոք չպետք է անտեղի ենթարկվի մահացու վիրուսին՝ նույնիսկ դատարանում առանց օր ունենալու: Ձերբակալումը չպետք է լինի մահապատիժ», - ասում է Լինքը։
Հանձնաժողովի զեկուցող, ներվեգացի պատգամավոր Կարի Հենրիկսենը նշում է, որ բազմաթիվ կալանավայրերում առողջապահական ծառայությունները և սանիտարական պայմանները բավարար չեն։
«Մարդկանց մահացու պաթոգեններին ենթարկելը՝ առանց պատշաճ պաշտպանության, անմարդկային է և անպատասխանատու: Սա առավել ճշմարիտ է, երբ մենք խոսում ենք այն մարդկանց մասին, ովքեր դատապարտված չեն հանցանքի համար, կամ տարեցները, ովքեր սպառնալիք չեն հասարակության համար, կամ նրանք, ովքեր պատիժ են կրում մանր հանցագործությունների համար»,-ասում է Հենրիկսենը:
Հաջիյիանին, Լինքը և Հենրիկսենը կոչ են անում իշխանություններին առաջնահերթություն տալ խոցելի կալանավորված անձանց, մասնավորապես, 60 տարեկանից բարձր անձանց, հղի կանանց, առողջական խնդիրներով անձանց, ինչպես նաև անձանց, ովքեր սպասում են դատական գործընթացին՝ ոչ բռնի իրավախախտումների համար, կամ սպասում են մոտալուտ ազատման օրերին:
Նրանք ողջունել են որոշ կառավարությունների ձեռնարկած քայլերը՝ բանտերում գերբեռնվածությունը թեթևացնելու և կալանավորներին կորոնավիրուսից պաշտպանելու ուղղությամբ, բայց նշել են, որ անհրաժեշտ է ավելի շատ գործողություններ, մասնավորապես, բանտարկյալներին և պահախմբերին վարակվածությունից պաշտպանելու ուղղությամբ պրակտիկ քայլեր ձեռնարկելու առումով:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան