Առաջին անգամ «Օսկար»-ի կներկայացվեն նաև առցանց ցուցադրված ֆիլմերը
Ամերիկյան կինոակադեմիան որոշել է, որ 2021 թվականին «Օսկարի» կարող են առաջադրվել ֆիլմերը, որոնք չեն ցուցադրվել կինոթատրոններում: Նախկինում միայն առցանց ցուցադրված ֆիլմերը չէին կարող հավակնել մրցանակի: Այս մասին գրում է kulturomania.ru կայքը։
Կինոակադեմիան ընդգծել է, որ նորամուծությունը վերաբերելու է միայն «Օսկարի» 93-րդ մրցանակաբաշխությանը: Նման որոշում է կայացվել կապված աշխարհում կորոնավիրուսով պայմանավորված ինքնամեկուսացման ռեժիմի և կինոթատրոնների փակման հետ:
Փոփոխություններ են մտցվել նաև որոշ այլ կանոններում: Լավագույն ձայն և ձայնային մոնտաժի մրցանակները միավորվել են մեկում:
Օսկարի մրցանակաբաշխությունը կկայանա 2021 թվականի փետրվարի 28-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա