Մենք կարծում ենք, որ այն, ինչ արվում է, բավարար չէ. Մելքումյան
«Մենք ունենք երկու խնդիր, որ պետք է մանրակրկիտ դիտարկենք՝ մեկը տնտեսության գահավիժման կետը տեղորոշելն է, մյուսը՝ վերանայման տեմպերը կանխորոշելը»,-խորհրդարանում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։
Նրա խոսքով, պետք է հասկանալ, թե մարտի 14-ից հետո պետությունն ինչ քաղաքականություն է մշակել և ում է աջակցություն տրամադրել։ «Ունենք 25 մլրդ, որից 19.5 մլրդ դրամն արդեն 264 ընկերության տրամադրվել է։ Սա լա՞վ է, թե՞ վատ։ Էնքան էլ լավ չի, եթե ես դիտարկեմ գոյություն ունեցող 16, 000 ձեռնարկությունները, ապա սա շատ փոքր ցուցանիշ է։ Հիմա այստեղ երկրորդ հարցն է, բայց էդ 16,000-ից քանիսի՞ն է պետք աջակցություն»,- ասաց Մ. Մելքումյանը։
Պատգամավորը բացթողում է համարում, որ կառավարությունը բյուջեն վերաբաշխելու նախագիծ է բերում խորհրդարան, բայց բովանդակային որևէ ինֆորմացիա չի տրամադրվում։
«Այստեղ շատ կարևոր է, որ մի քանի ուղղությամբ կարողանանք կայունություն պահպանել։ Առաջինը առողջապահության ոլորտն է, երկրորդը ռազմական ծախսերը, երրորդը սոցիալականը։ Նոր չորրորդն այն լծակներն են, որ ուզում ենք դնել բիզնեսի վրա։ Սոցիալական աջակցության ոլորտին 25 մլրդ դրամ է տրամադրվել, որից 2.5-ը գնացել է կոմունալների փոխհատուցմանը, մնացած 22.5 մլրդ դրամը եթե բաժանենք 86000 նպաստառու ընտանիքների վրա, ապա օրական մեկ հոգու համար հատկցվում է 2900 դրամ։ Դա շա՞տ է, թե՞ քիչ։ Իհարկե քիչ է։ Թվեր կան, եթե մենք խոսում ենք, երևում է՝ չափազանց անբավարար է եղել»։
Մ. Մելքումյանը վստահեցրեց, որ նախարարության կանխատեսած 2% տնտեսական անկումը չափազանց փոքր է, և սեպտեմբերին կառավարությունը գալու է և ասի, որ դեֆիցիտը մեծանալու է.
«Մենք կարծում ենք, որ այն, ինչ արվում է, բավարար չէ։ Մենք կարծում ենք, որ շատ առաջարկներ, որ ընդդիմությունն անում է, էլի բավարար չէ։ Ես ասում եմ, որ մենք ստորադասում ենք մեր կուսակցական շահը՝ հօգուտ հանրային շահի, քանի որ կառավարությունը չունի այլընտրանքներ։ Մենք այս բյուջեին կողմ կքվեարկենք»։
Հարակից հրապարակումներ`
- Դե հիմա կառավարության 100 մլրդ դրամ փողի տեղը ցույց տվեք. Արտակ Մանուկյան
- Իրար հետ գոնե քննարկեք, որ ձեր խոսքերը համընկնեն. Մարուքյան