Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ անզոր է պայքարել կորոնավիրուսի համաճարակի դեմ
Երեքշաբթի երեկոյան Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարուն հայտարարել է, որ ինքն անզոր է կորոնավիրուսի համաճարակի դեմ, որի հետևանքով մահացել է ավելի քան 5 հազար քաղաքացի: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, պետության ղեկավարը նման ձևով արձագանքել է այն լուրերին, որ Լատինական Ամերիկայի խոշորագույն երկիրը կորոնավիրուսից մահացածների թվով գերազանցել է Չինաստանին, որտեղ հայտնաբերվել էր վիրուսը:
«Ես ափսոսում եմ: Ես, անշուշտ, Մեսսիան եմ ( Բոլսոնարուի երկրորդ անունն է, որը պորտուգալերենից թարգմանած նշանակում է «մեսիա, օծյալ»), բայց ես չեմ կարող հրաշքներ գործել»,- ասել է նախագահը իր նստավայրի դարպասների մոտ մամուլի հետ ճեպազրույցի ընթացքում:
Բոլսոնարուն ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին: Նրա խոսքով, մահացածների մեծ մասը տարեցներ են: «Բայց կյանքն այդպիսին է: Վաղը կգա իմ հերթը: Իհարկե մենք ուզում ենք արժանապատվորեն մեռնել և լավ հիշողություն թողնել մեր մասին»,- եզրափակել է Բրազիլիայի առաջնորդը:
Բոլսոնարուն բազմիցս քննադատել է մարզային իշխանությունների ձեռնարկած կարանտինային միջոցառումները: Պետության ղեկավարը պնդում է, որ սահմանափակումներն աղետալի հետևանքներ կունենան երկրի տնտեսության համար՝ հանգեցնելով զանգվածային սննկացման և գործազրկության աճի: Այնուամենայնիվ, նահանգապետերի մեծ մասը որոշեցին երկարաձգել սահմանափակումները՝ հակադրվելով նախագահի տեսակետին: Բրազիլիայի Դաշնային Գերագույն դատարանը հաստատել է տեղական իշխանությունների՝ իրենց տարածքներում կարանտինային միջոցառումներ հայտարարելու իրավունքը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին