Politik.am. Տիգրան Ավինյանն ու Վիլեն Գաբրիելյանը ծեծկռտուք են սարքել կառավարական ամառանոցում
Politik.am-ը, վկայակոչելով իր աղբյուրները, գրում է.
«Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինանի ներկայությամբ միջադեպ է տեղի ունեցել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ու Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Վիլեն Գաբրիելյանի՝ Նավակ Ճոճողի միջև։
Կառավարության ամառանոցում տեղի ունեցած գինարբուքից հետո, Ավինյանի ու Նավակ Ճոճողի վեճն այնքան է թեժացել, որ բանը հասել է բռունցքներին։ Նավակ Ճոճողը իրեն բավական ագրեսիվ է պահել։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը բաժակ է նետել Նավակ Ճոճողի ուղղությամբ՝ վերջինիս հանդարտեցնելու համար։ Միջադեպին մասնակից է եղել նաև նախարար Սուրեն Պապիկյանը։
Այս ամենը տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի աչքի առաջ։ Թիմակիցներին կարգի հրավիրելու համար վարչապետը ստիպված է եղել դիմել անվտանգության աշխատակիցների օգնությանը։
Կատարվածից անմիջապես հետո, Տիգրան Ավինյանը վրդովված լքել է կառավարական ամառանոցը՝ հայտարարելով, որ այլևս չի պատրաստվում հանդուրժել այս իրավիճակը։
Կասկած չկա, որ հիմա կառավարությունից սկսեն հերքել տեղեկությունը, բայց պնդում ենք, որ միջադեպի մասին լուրը ամբողջովին ճիշտ է։ Սա առաջին դեպքը չէ, երբ կառավարությունը հերքում է եղելությունը, մինչդեռ ամիսներ անց պարզվում է, որ այդ հերքումները կեղծ էին։
Հիշեցնենք, որ ամսիներ առաջ Politik.am-ը գրել էր, որ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին չկալանավորելու դիմաց նրանից 300 մլն դոլար էին պահանջել, մերժում ստանալուց հետո կալանավորելու որոշում կայացրել, երեկ Նիկոլ Փաշինյանի խոսնակը, ըստ էության, հաստատեց այս տեղեկությունը ևս։
Հ․Գ․ Հոդվածում թույլ էինք տվել անճշտություն և նշել էինք, որ Նավակ Ճողողը վեճի է բռնվել Սուրեն Պապիկյանի հետ։ Վերջինս վեճի մասնակից եղել է, բայց չի եղել հիմնական կողմը։ Վեճի հիմնական կողմերը ինչպես արդեն նկատեցինք եղել են Նավակ Ճոճողն ու փոխվարչապետ Տիգրան Ավինյանը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան