Ալեն Սիմոնյան. «Ես ասացի, բարև Արթուր, պատասխանեց՝ բարև, բ...-ի տղա»
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում մանրամասներ է ներկայացրել Արթուր Դանիելյանի վրա հարձակվելու միջադեպից։
Նա պատմել է, որ ինքն ու Դանիելյանը միմյանց ճանաչում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ Երեկ հանդիպել են այգում քայլելիս, Դանիելյանը, ըստ Սիմոնյանի, բավականին երկար ու անհասկանալի հայացքով նայել է իրեն։
«Ես ի պատասխան ասացի՝ բարև, Արթուր։ Ես ներողություն եմ խնդրում, լսեցի հետևյալը՝ «բարև, բոզի տղա»։ Ես ներողություն եմ խնդրում, բայց ուզում եմ անկեղծ լինել, պատմել ամեն ինչ։ Ես մոտեցա, ասեցի, որ նույն կարծիքն ունեմ իր մասին և գլխով հարվածեցի իր քթին»,- պատմեց ԱԺ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Սիմոնյանը։
Խոստովանեց՝ գիտակցում է, որ պետական պաշտոնյա է, բայց թույլ չի տա իր հետ նման ձևով խոսեն։
«Ես պատրաստ եմ կրել պատասխանատվություն»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ արագ արձագանքման խումբը կտեսակցի Ալեն Սիմոնյանին և Արթուր Դանիելյանին
- Արթուր Դանիելյանին վիրահատելու կարիք չկա, նրան կտեղափոխեն ոստիկանություն
- Ոստիկանությունը չի թողել, որ Արթուր Դանիելյանը ստանա առաջին բուժօգնություն. Տեր-Նակալյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան