Ակտիվիստ Գրետա Թյունբերգը 100 000 դոլար է նվիրաբերել ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ համաճարակի ժամանակ երեխաներին աջակցելու համար
Շրջակա միջավայրի պաշտպան, կլիմայի փոփոխության դեմ պայքարող շվեդ ակտիվիստ Գրետա Թյունբերգը Դանիայի հիմնադրամից ստացած 100,000 ԱՄՆ դոլարի մրցանակը նվիրել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամին (ՅՈՒՆԻՍԵՖ)՝ COVID-19 համաճարակի պայմաններում երեխաներին աջակցելու համար։ Այս մասին գրում է AFP-ն։
«Կլիմայի ճգնաժամի պես, կորոնավիրուսային պանդեմիան երեխաների իրավունքների ճգնաժամ է։ Դա կանդրադառնա բոլոր երեխաների վրա, այժմ և երկարաժամկետ հեռանկարում, բայց առավելապես ազդելու է խոցելի խմբերի վրա։ Ես բոլորին խնդրում եմ կանգնել և միանալ ինձ՝ ի աջակցություն ՅՈՒՆԻՍԵՖ-ի կենսագործունեության՝ երեխաների կյանքը փրկելու, առողջությունը պաշտպանելու և կրթությունը շարունակելու համար»,- ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայտարարության մեջ մեջբերված է 17-ամյա Թունբերգի խոսքերը:
Դանիայի աղքատության դեմ պայքարի «Human Act» հասարակական կազմակերպությունն իր կողմից կնվիրաբերի 100 000 ԱՄՆ դոլար։