Արայիկ Հարությունյանը հանդիպել է Մաիսի Մայիլյանի հետ
Արցախի Հանրապետության նորընտիր Նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԱԳ նախարար, անցած նախագահական ընտրություններում երկրորդ փուլ անցած Մասիս Մայիլյանի հետ։
«Հանրապետության կառավարման հիմքում դնելով հանրային և քաղաքական միասնականությունն ու համերաշխությունը՝ այսօր հանդիպել եմ ԱՀ արտաքին գործերի նախարար եւ վերջին համապետական ընտրություններում նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի հետ։
Քննարկել ենք մեր հայրենիքի առաջ ծառացած արտաքին եւ ներքին մարտահրավերներին եւ տարածաշրջանում վերջին զարգացումներին առնչվող մի շարք հարցեր։ Մեր երազանքների Արցախի կառուցման հետագա գործընթացներում կարևորել ենք երկրում փոխադարձ հարգանքի ու համերաշխության լիակատար մթնոլորտի ստեղծումը»,-մանրամասնել է Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան