Էլինար Վարդանյան. Ներկառավարական հակասություններ
«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանն իր հերթական հոդվածում գրում է.
«Կառավարման համակարգում հակասությունների, իրարամերժ հայտարարությունների ծավալը և որակը ապշեցնող է։Տպավորություն է ստեղծվում, թե միասնական կառավարում այլևս գոյություն չունի, և ամեն լայվ պատասխանատու է միայն իր համար։ Վարչապետն ու նախարարները հակասում են ոչ միայն միմյանց, այլև իրենք իրենց՝ մի օր բան, վաղը՝ նույն թեմայով լրիվ հակառակը։
Հակասություններ արձանագրվում են ոչ միայն տեսակետների և անելիքների առումով, այլև՝ թվերի։ Թվում է, թե ընդամենը պետք է թվերը ճշտել, և դրանք նույնը կլինեն բոլորի համար։
Ապրիլի 21 ին ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը հայտարարել էր, որ մինչ այս պահը Հայաստան են վերադարձել մոտ 22000 մեր հայրենակիցներ։ Աշխարհագրությունը բավականին լայն է՝ ԱՄՆ, ՌԴ, Ղազախստան, Ուկրաինա, Չեխիա, եվրոպական այլ երկրներ:
Ժամանածների վերաբերյալ զարմանալիորեն այլ թիվ է ներկայացնում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) կողմից մեկնարկած «INSTALIVE» հանդիպումների շարքի շրջանակում տեղի ունեցած զրույցում նա հայտնել է, որ Մարտի 1-ից մինչ օրս Հայաստան է վերադարձել մոտ 63 հազար ՀՀ քաղաքացի։
Ապրիլի 26-ին Արսեն Թորոսյանը Ազատություն ռադիոկայանի հարցազրույցում արձանագրեց, որ արտերկրից վերադարձածների 10-15 տոկոսի մոտ լինում են հաստատված դրական պատասխաններ։
Արտգործնախարարն ու իր փոխնախարարը լրիվ տարբեր թվեր են ներկայացնում. մի պարզ հարցի շուրջ՝ մոտ 300 տոկոսի անճշտություն։
Մնում է հարցնել՝ իսկ կարո՞ղ է Լավրովի հետ էլ են այդպես բանակցում ու մինչև հիմա չեն հասկանում՝ փուլայի՞ն, թե փաթեթայի՞ն լուծման մասին է խոսքը։
Առողջապահության նախարարը լրիվ այլ մոլորակ է ներկայացնում. ըստ նրա թվերի՝ միայն հայրենիք վերադարձածների հաշվին մենք պետք է ունենայինք մինչև 6-7 հազար հիվանդ։
Կարո՞ղ ենք ենթադրել, որ այսօր ողջ կառավարման համակարգն է այսպիսին՝ ցաքուցրիվ և անվստահելի։ Եթե այո, ապա կանխատեսումները խիստ ոչ հուսադրող են»։
Հարակից հրապարակումներ`
- Էլինար Վարդանյան. Պատասխանը՝ չվնգստալն է
- Էլինար Վարդանյան. Կադրերը բացահայտում են շատ ավելի լուրջ խնդիր
- Էլինար Վարդանյան. Քննիչները, դատախազները, դատավորները. այսօր ամեն մեկն իր ձեռքով որոշում է վաղվա իր ճակատագիրը
- Էլինար Վարդանյան. Պլան և շոու. Հայաստանի առաջիկա փուլի բնորոշիչները
- Էլինար Վարդանյան. Անձի ազատության հարցը հրատապ է և անհետաձգելի
- Էլինար Վարդանյան. «Արտակարգ դրության պայմաններում այլ երկրներում չենք տեսնի ազատ խոսքի այսպիսի սահմանափակում»
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան