Իրավունք 13:37 30/04/2020 Հայաստան

Մեղադրանք է առաջադրվել «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերության տնօրենին

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում` «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերության բաժնետոմսերը Երևան համայնքին նվիրաբերելու գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել` ընկերության հիմնադրի և տնօրենի կողմից, նախնական համաձայնությամբ, կեղծ փաստաթղթեր կազմելու և պաշտոնեական դիրքի օգտագործմամբ Երևան համայնքին պատկանող «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերությունից 771.463.243 ՀՀ դրամին համարժեք 1.598.490 ԱՄՆ դոլար հափշտակելու վերաբերյալ:

Քննչական կոմիտեից մանրամասնում են՝ պարզվել է, որ  2016 թվականի նոյեմբերի 2-ին ՀՀ 3-րդ նախագահի հանձնարարությամբ և հետագայում նաև` կառավարության նիստում ՀՀ նախկին վարչապետի առաջարկությամբ` 2016 թվականի նոյեմբերի 10-ին բանակցությունների արդյունքում կազմվել է արձանագրություն, համաձայն որի` «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի սեփականատերը համաձայնվել է ընկերության 100 տոկոս բաժնեմասը նվիրատվությամբ հանձնել Երևան համայնքին:   

«Ընկերությունը Երևան համայնքին նվիրատվությամբ հանձնելու ՀՀ նախկին նախագահի հորդորը իրականացնելու, միևնույն ժամանակ` սեփական ընկերությունում ներդրված գումարների դիմաց խարդախությամբ էապես ավելի գումարներ ստանալու, փաստացի ընկերությունը «նվիրաբերելու» փոխարեն վաճառելու նպատակով, «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերը Երևան համայնքին նվիրատվությամբ փոխանցելու վերաբերյալ բանակցություններից օրեր առաջ՝ 2016 թվականի հոկտեմբերին, նախնական համաձայնության գալով ընկերության տնօրենի հետ` ընկերության սեփականատերը կազմել և ընկերության տնօրենի ստորագրմանն է ներկայացրել իրականությանը չհամապատասխանող` 10.02.2013թ.-ի թվագրմամբ «Փոխառության պայմանագիր» վերտառությամբ կեղծ փաստաթուղթ, որի համաձայն` փոխատուն՝ Բելիզում գրանցված ՍՊ ընկերությունը, իբրև պարտավորվել է փոխառուին՝ «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ին, տրամադրել փոխառություն՝ 1.999.990 ԱՄՆ դոլարի չափով՝ մինչև 08.06.2017թ. մարման պահանջով, տարեկան 21% տոկոսադրույքով՝ սկսած 2013թ. հունիսի 18-ից, ինչի հետևանքով «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի կողմից Բելիզում գրանցված ընկերության հանդեպ «ստանձնած պարտավորությունների» չափը արհեստականորեն ուռճացվել է:

Հետագայում արդեն, Երևան համայնքի ենթակայությանն անցած «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի կողմից Բելիզում գրանցված ՍՊԸ-ի հանդեպ ունեցած՝ ընկերության նախկին բաժնետիրոջ և տնօրենի հանցավոր գործողությունների արդյունքում արհեստականորեն ուռճացված, պարտավորության մարման նպատակով Երևան քաղաքի ավագանու` 30.05.2017թ. որոշմամբ` «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերությունը ներգրավել է 3.300.000 ԱՄՆ դոլարի չափով վարկային միջոցներ, որոնք ուղղել է իբրև թե փոխառության գումարի մարմանը:

«Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ տնօրենի և ընկերության միակ բաժնետիրոջ հանցավոր գործողությունների արդյունքում, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, խարդախության եղանակով Երևան համայնքին պատկանող «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ից հափշտակվել է առանձնապես խոշոր չափերով, ընդհանուր՝ 771.463.243 ՀՀ դրամին համարժեք 1.598.490 ԱՄՆ դոլար՝ ընկերությունում փոխառությամբ ստացված, իրականում առանց տոկոսի 2 մլն ԱՄՆ դոլարի դիմաց ընկերությունը վճարել է 3.598.490 ԱՄՆ դոլար»,-հայտնում են կոմիտեից։

Ըստ աղբյուրի, ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ` «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 2-րդ մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը դատարանի 29.04.2020թ. որոշմամբ մերժվել է: Վարույթն իրականացնող մարմնի կողմից ընկերության տնօրենի նկատմամբ որպես հիմնական խափանման միջոց է կիրառվել գրավը՝ 70.000.000 ՀՀ դրամի չափով, իսկ որպես կապակցված խափանման միջոց` ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:11
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար
 Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
«Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թեյլոր Սվիֆթը՝ 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ երաժշտական Billboard ամսագրի։ Վարկանիշը կազմվել է երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
17:41
Արարատի, Արտաշատի,Ապարանի, Սևանի և այլ ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մարուքյան. ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է
«ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է»,-նման համոզմունք է հայտն ել «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am
17:20
Արդյոք Հայկ Ղալումյանի և Հայկ Սարգսյանի միջև քաշքշոց է եղել. Սիմիդյանը՝ միջադեպի մասին
«Միջադեպ ուղղակի չի եղել, քննարկման ժամանակ տասնյակ մարդիկ են եղել։ Կարող է հանդիպումից հետո երկու գործընկեր ուղղակի խոսել են։ Որևէ...
Աղբյուր` Panorama.am
17:11
ՄԻՊ-ն ու նոր բանտապետն այցելել են «Արմավիր» ՔԿՀ, որտեղ մի քանի դատապարտյալ դեռ հացադուլ է իրականացնում
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 10-ին այց է իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր»...
Աղբյուր` Panorama.am
17:06
Տավուշի մարզպետն ու իր ենթակաները ինչի՞ համար են ճոխ պարգևատրվում, եթե լավ չեն աշխատում. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Տավուշի մարզպետ,Նիկոլ Փաշինյանի դասընկեր ,քավոր Հայկ Ղալումյանը, մարզպետարանի պաշտոնյաները...
Աղբյուր` Panorama.am
17:02
Անհուսալի վարկ ունեցողներին պետության աջակցությունն ունի դրական և բացասական կողմեր. Սուրեն Պարսյան
Կառավարությունը դեկտեմբերի վերջին նիստում որոշում ընդունեց, որով անհուսալի վարկ ունեցողներին կտրամադրի ֆինանսական աջակցություն՝ նրա ֆորմալ...
Աղբյուր` Panorama.am
16:59
«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» ծրագրով 3 հայտ կստանա աջակցություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային...
Աղբյուր` Panorama.am
16:57
Մարության. Հիմա արդեն երկրորդ անգամ նույն հարցը տալիս եմ Փաշինյանին
Երևանի նախկին քաղաքապետ, հումորիստ, դերասան Հայկ Մարությանը տրանսպորտի թանկացման վերաբերյալ ակնկալում է լսել Նիկոլ Փաշինյանի կարծիքը։...
Աղբյուր` Panorama.am
16:56
«Մեր ընտանիքի համար ամենախառը, ուրախ ու տոնական օրն է». Հրանտ Թոխատյանի ծննդյան օրն է
Հայաստանի ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանն այսօր նշում է ծննդյան 67-ամյակը։ «Հունվարի 10-ը մեր ընտանիքի համար ամենախառը,...
Աղբյուր` Panorama.am
16:45
Ես ու իմ նման շատ մարդ հրաշքով ենք այս ամենից փրկվել. Հրաչ Մուրադյանը՝ Լոս Անջելեսից
Այս պահին գտնվում է Կալիֆոռնիայում գտնվող հաղորդավար Հրաչ Մուրադյանը անդրադարձել է ԱՄՆ-ում տեղի ունեցած աղետին ու դրա հետևանքներին, նաև նշել է,...
Աղբյուր` Panorama.am
16:20
Դատարանը մերժել է Wildberries-ի ակտիվների վերաբերյալ Բակալչուկի հայցը
Մոսկվայի մարզի արբիտրաժային դատարանը ապացույցներ չի գտել Wildberries-ի հիմնադրի ամուսնու՝ Վլադիսլավ Բակալչուկի հայցի վերաբերյալ։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
16:11
Միխայիլ Բոյարսկու որդին արձագանքել է հոր՝ հոսպիտալացման մասին լուրերին
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միխայիլ Բոյարսկին սովորական հետազոտություն է անցնում Սանկտ Պետերբուրգի բժշկական հաստատություններից մեկում և...
Աղբյուր` Panorama.am
16:04
Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ
Գրիպի և սուր շնչառական վիրուսային  վարակների բուժման համար ցուցված չէ hակաբակտերիային դեղերի կիրառումը: Հակաբակտերիային դեղերը շատ կարևոր...
Աղբյուր` Panorama.am
16:03
Արփա գետի ափին ուռենիներ են ապօրինի հատել
Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ ռեստորանային համալիրներից մեկի հարակից տարածքում՝...
Աղբյուր` Panorama.am
15:58
Կասկածելի առարկայի մասին հաղորդումից հետո Մոսկվայի կենտրոնում գտնվող փողոցը փակվել է ստուգման համար
Մոսկվայի կենտրոնում գտնվող փողոցներից մեկում ստուգվում է կասկածելի առարկայի մասին հաղորդագրությունը։ Այս մասին հաղորդում է «Զգուշացեք,...
Աղբյուր` Panorama.am
15:40
Նույն ժամին Կապանում և Դիլիջանում +14․․․+15, իսկ Աշոցքում -11 աստիճան
«Հայաստանը կլիմայական առումով մի երկիր է, որտեղ ժամանակի նույն պահին  տարբեր բնակավայրերում կարող է դիտվել 25-26 աստիճանի...
Աղբյուր` Panorama.am
15:33
ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Միրզոյանը՝ Գրոնոյին
Միրզոյանը հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}