Առողջություն 16:03 30/04/2020 Հայաստան

Նունե Ներսիսյան. Սա տապալված առողջապահություն է ոչ նորմալ կազմակերպչի կողմից

«Հայաստանում, իրապես, արտակարգ դրություն որպես այդպիսին չկա, ոչ մի նորմալ սահմանափակում չկա, նորմալ բուժզննություններ չեն կատարվում, նորմալ թեստավորում չի արվում, չվարակված մարդկանց մեկուսացնում են վարակված մարդկանց հետ ու վարակն ավելի տարածվում է»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Պարացելսուս» ՀԿ-ի հիմնադիր-նախագահ Նունե Ներսիսյանը։

Նրա խոսքով, սոցիալական հեռավորություն որևէ տեղ  չի պահվում, վառ օրինակ՝ բանկերի դիմաց հերթերը, սուպերմարկետներում մարդկանց քանակը։

«Սուպերմարկետների դրամարկղերի մոտ մարդիկ լցված են իրար վրա։ Երբևէ տեսե՞լ եք, որ, օրինակ, հինգ հոգով մարդկանց թողնեն մտնեն խանութ, նրանց դուրս գալուց ախտահանեն մինչև մյուս խմբին ներս թողնելը։ Կամ՝ երբևէ տեսե՞լ եք ախտահանեն բարձրահարկ շենքերի մուտքերը, վերելակները։ Ես որևէ տեղ չեմ տեսել։ Միգուցե այն շենքերում, որոնք սեփականատեր ունեն։ Պետության կողմից նման կանխարգելիչ միջոցառումներ ես չեմ տեսնում»,- ասաց նա։

Ըստ նրա, այս ամենն էլ հանգեցրել է նրան, որ այսօր արդեն վարակակիրներն ավելացել են 134-ով։ 

Ն. Ներսիսյանի խոսքով, տեղաշարժի թերթիկներ են լրացնում քաղաքացիները, ինտերնետով ինչ որ հսկողություն է, բայց դրանք ընդամենը քաղաքացիների տեղաշարժի տոտալ վերահսկողություն է։

«Այս ամեն ինչը վկայում է առողջապահության  նախարարի տապալած առողջապահության մասին։ Երբ որ հունվարից ես ու իմ գործընկերներն աղմուկ էինք բարձրացնում, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուս է տարածվում, պետք է կանխել, մեր առողջապահության նախարարն ասուլիսի ժամանակ լրագրողներին ձեռք առնելով ասում էր, որ ինքը նոր է եկել ինչ-որ երկրից,  վարակված է, կարող է իրենց վարակել,  ասում էր՝ կորոնավիրուսն այդքան էլ վտանգավոր վիրուս չէ։ Չգիտեմ՝ ինչու այսօր իր համար դարձավ վտանգավոր։ Երբ ես ու իմ նմանները պահանջում էինք, որ այդպես չի կարելի վարվել ազգաբնակչության հետ, ձեռք էր առնում, ասում էր խուճապաշիջման  կոմիտեի անդամներ են։ Դինոզավրի գրիպ էր ասում, թռչնի գրիպ էր ասում։ Սա տապալված առողջապահություն է ոչ նորմալ կազմակերպչի կողմից»,- ասաց Ն. Ներսիսյանը։

Նրա գնահատմամբ, բոլոր օղակներում բաց կա, ինչն էլ հագնեցնում է վարակի տարածմանը։ Որպես օրինակ նշեց Գավառի դեպքերը, որին, ըստ նշված տվյալների, մասնակցել է 500 մարդ. «Նորատուսից մարդիկ հասել են Գավառ։ Ոստիկանության, պարետատան աշխատակիցները  չե՞ն նկատել այդ մարդկանց տեղաշարժը»։ 

«Այս ամենից կարելի է ենթադրել, որ վարակակիրները կավելանան։  Պետք է հետևություն անել՝  պետք է ամեն մարդ ինքը գիտակցի, թե ինչի առաջ կարող է կանգնել ու ինքը կանխի այս ամեն ինչը, եթե ոչ, օրեցօր դեպքերը կշատանան։ Առողջապահության նախարարությունը՝ հանձինս նախարար Արսեն Թորոսյանի, չգիտեմ ինչով են զբաղվում»,- ասաց «Պարացելսուս» ՀԿ-ի հիմնադիր-նախագահը։

Նրա խոսքով, աշխարհում հայտարարված է համավարակ, երկրում գործում են սահմանափակումներ և  հաղորդագրություն են տարածում, որ այն երեխաներին, որոնց պատվաստման ժամանակն է, տանեն պոլիկլինիկաներ պատվաստման։

«Եվ ասում են՝ դուրս մի արի, և ասում են՝ երեխաներին տարեք պոլիկլինիկաներ, որտեղ հերթեր են, սոցիալական հեռավորությունն ապահովված չէ։ Ի՞նչ պատվաստման մասին է խոսքը, եթե չգիտենք, թե այս վարակի վերջն ինչ է լինելու, ինչ բարդություն ունի։ Այսինքն՝ այս ամենը նշանակում է, որ մարդ չի գիտակցում, թե ինչ կառույց է ղեկավարում։ Առողջապահությունն ազգային անվտանգության կարևորագույն մասնիկներից մեկն է, մարդու առողջության հետ գործ ունենք», - նշեց նա։

Նունե Ներսիսյանի համոզմամբ, այսօր ամեն մարդ պետք է  հույսը դնի իր վրա։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

16:44
Վազգեն Սարգսյանի կերպարը կերտելու վրա շատ եմ աշխատել. Խորեն Լևոնյան
«Յուրաքանչյուր դերասանի համար դժվար է կերտել պատմական կերպարի՝ լինի դրական, թե բացասական, սակայն դա մեր գործն է, պետք է անենք»,-...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Փետրվարի 24-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։...
Աղբյուր` Panorama.am
16:22
Փետրվարի 21-ին 482 ճանապարհատրանսպորտային պատահարներից միայն մեկն է եղել է ամառային անվադողերով. ՆԳՆ
Փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մեջ միայն 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով,...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները
ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում:
Աղբյուր` Panorama.am
15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}