Մահացել է հնդիկ դերասան Ռիշի Կապուրը
Մահացել է Բոլիվուդի դերասան Ռիշի Կապուրը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
Նշվում է, որ դերասանը բուժում ստանլիս է եղել Հնդկաստանի Մումբայ քաղաքում գտնվող հիվանդանոցում։ 68-ամյա դերասանի մոտ ախտորոշվել է քաղցկեղ։
Ռիշի Կապուրը դերասան և ռեժիսոր Ռաջ Կապուրի որդին է: Նրան անվանում էին այս ընտանիքի ավագ սերնդի վերջին աստղ։
Ռիշի Կապուրի առաջին լուրջ դերը հոր «Իմ անունը ծաղրածու է» ֆիլմում է եղել, որում նկարահանվել են նաև սովետական դերասանները՝ ներառյալ կրկեսային արտիստներ: Երիտասարդ դերասանի համար առաջին մեծ հաջողությունը եղավ «Բոբբի» ֆիլմում նկարահանումը, որի ռեժիսորը ևս իր հայր Ռաջ Կապուրն էր: Այդ ֆիլմից հետո Ռիշին ճանաչվեց՝ որպես Հնդկաստանի տարվա դերասան։
Ռիշի Կապուրը հետխորհրդային հեռուստադիտողին ծանոթ է ՝ «Վրիժառու», «Ամար, Ակբար, Անտոնի», «Սիրային կապեր», «Չանդնի» և «Կույր սեր» ֆիլմերից։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան