Տեղի է ունեցել ՖԻԲԱ-Եվրոպայի կողմից կազմակերպված hեռավար քննարկում,որին մասնակցել է նաև Հայաստանը
Տեղի է ունեցել ՖԻԲԱ-Եվրոպայի կողմից կազմակերպված hեռավար քննարկում՝ նախատեսված վարկանիշային աղյուսակի 33-50-րդ տեղերում գտնվող երկրների համար:Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը:
ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հայտնել է, որ քննարկման մասնակիցների թվում է եղել նաև Հայաստանը:
ՀԲՖ գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը հակիրճ ներկայացրել է , թե ինչ իրավիճակ է հայկական բասկետբոլում պանդեմիայի օրերին: Նշվել է , որ ամենամեծ վնասը կրել են ազգային հավաքականները, որոնք ամռանը պետք է մասնակցեին Եվրոպայի առաջնություններին: Ամռանը ՀԲՖ-ն կփորձի կազմակերպել լրացուցիչ ուսումնամարզական հավաքներ և ընկերական հանդիպումներ, որոնք թույլ կտան մինչև 16 և 18 տարեկան բասկետբոլիստներին ձեռք բերել անհրաժեշտ խաղային փորձ: Ներքին առաջնությունների վերսկսման վերաբերյալ ՀԲՖ-ն որոշում կկայացնի մայիսի 14-ից հետո:
ՖԻԲԱ-Եվրոպայի նախագահ Տուրգայ Դեմիրելը և գլխավոր քարտուղար Կամիլ Նովակը հանդես են եկել ելույթներով, նշելով, թե ինչ քայլեր են ձեռնարկվելու ստեղծված ծանր իրավիճակից դուրս գալու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները