Թրամփը չի հավատում հարցումներին, որոնց առաջատարը Բայդենն է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի հավատում հասարակական կարծիքի հարցումներին, ըստ որոնց՝ նախագահական մրցավազքում նրա ամենահավանական մրցակիցը՝ Ջոզեֆ Բայդենը, առաջատարն է։ news.ru կայքը, հղում անելով Reuters-ին, գրում է` Թրամփը զարմացած է, որ ԱՄՆ նախկին փոխնախագահի գործերը լավ են գնում։
«Ես չեմ հավատում հարցումներին։ Ես կարծում եմ, որ այս երկրի մարդիկ խելացի են։ Եվ ես չեմ մտածում, որ նրանք կընտրեն մարդու, որը ոչ կոմպետենտ է»,- ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ Բայդենը 30 տարվա ընթացքում եղել է ոչ կոմպետենտ։
«Ամենը, ինչ նա երբևէ արել է, վատ է եղել։ Նրա արտաքին քաղաքականությունն աղետալի էր»,- հավելել է Թրամփը։
Reuters/Ipsos-ի կոմից այս շաբաթ անցկացված հարցման համաձայն, նոյեմբերի 3-ին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններում ընտրողների 44 տոկոսն աջակցելու են Ջոզեֆ Բայդենին։ Թրամփի օգտին պատրաստ են քվեարկել հարցվածների 40 տոկոսը։
Հարակից հրապարակումներ`
- Քլինթոնն աջակցել է Բայդենին վերջինիս դեմ սեռական ոտնձգության մեղադրանքներից հետո
- Բայդենը հրաժարվել է ցուցմունք տալ Թրամփի դեմ
- ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը ողջունել է Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան