Հավանաբար շուտով կանցնենք առանց ախտանիշների հիվանդներին չհոսպիտալացնելու ռազմավարությանը. Թորոսյան
«Ռեկորդային՝ վատ իմաստով կորոնավիորւսի վարակվածության 134 դեպք է արձանագրվել երեկ»,- այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Արսեն Թորոսյանը:
Ըստ նախարարի, այդ քաղաքացիների մեջ եղել են շատ փոխկապակցված անձինք, բայց չի կարող ասել, որ այսօր էլ այդքան վարակված կլինի, հնարավոր է ավելի քիչ լինի:
Թորոսյանը հայտնեց, որ վարակվածների թիվը հասել է 2066-ի, 29 բուժված քաղաքացի կա: Փաստացի բժշկական հսկողության տակ գտնվող անձանց թիվը 113 է, արձանագրվել է երկու մահվան դեպք:
Նախարարը նկատեց, որ կորոնավիրուսից ընդհանուր մահերի թիվը հասել է 32-ի:
Կառավարության անդամներին տեղեկացվեց, որ արհեստական շնչառության սարքերին միացված 6 քաղաքացի կա, ծայրահեղ ծանր վիճակում է 17 մարդ, ծանր վիճակում՝ 59:
«Իրադարձությունների զարգացման այս սցենարի դեպքում, մենք հավանաբար շուտով կանցնենք առանց ախտանիշների հիվանդներին չհոսպիտալացնելու ռազմավարությանը»,- հայտնեց Արսեն Թորոսյանը և հավելեց, որ այս տեմպերով 5-6 օր կարող են դեռ ձգել այդ որոշման ընդունումը:
Առողջապահության նախարարը տեղեկացրեց, որ մի դեպք է եղել, որից միշտ խուսափել են, դա հուղարկավորման արարողությանը վարակված անձի մասնակցությունն է եղել:
Թորոսյանը կրկին կոչ արեց քիչ թվով մասնակցել թաղման արարողություներին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց պարետ Տիգրան Ավինյանին, թե այս իրավիճակում փոփոխվո՞ւմ են պլանները:
Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ պլանները չեն փոխվում. «Բայց, ըստ այս դինամիկայի, հետագայում որոշումը կարող է փոփոխվել: Այս տրամաբանությամբ մայիսի 4-ից էական ոլորտները բացվելու են՝ անվտանգության պայմանների խստիվ պահպանմամբ»:
Վարչապետը տեղեկացրեց, որ նախորդ օրն ընտանիքով դուրս է եկել զբոսնելու և նկատել, որ մարդիկ խմբերով կանգնած են ու կոչ արեց պահպանել սահմանափակումները:
Ըստ վարչապետի, մինչև մյուս տարվա մարտ-ապրիլ ամիսը լինելու են վարակի դեպքեր և ոչ միայն Հայաստանը, այլև ոչ մի այլ երկիր չի կարող փակ պահել տնտեսությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան