«Հրապարակ». Մոտեցրել են Տիգրան Ավինյանին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Գրել էինք, որ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի աշխատասենյակի դռները կապարակնքել են, և նրա պաշտոնավարման հետ կապված խնդիրներ են եղել։ Իշխանական աղբյուրը նշեց, որ փոխվարչապետի գրասենյակի աշխատասենյակներն ու կառավարության նիստերի դահլիճը գտնվում են 5-րդ հարկում` կողք-կողքի, կառավարության նիստի ժամանակ Սիսեռյանի աշխատասենյակի դուռը քամին ուժեղ փակել-դխկացրել է, ինչից նիստը վարող Նիկոլ Փաշինյանը զայրացել է և հրահանգել` կնքել Սիսեռյանի դռները, ինչից հետո Սիսեռյանն աշխատանքից ազատման դիմում է գրել, սակայն Ավինյանը դիմումը չի ընդունել: Դուք դիմում եք գրել ու դո՞ւրս եկել աշխատանքից՝ հարցրինք Վ. Սիսեռյանին։ ««Դուրս եմ եկել»-ը չի համապատասխանում իրականությանը՝ աշխատում եմ»:
Ձեր դռները կապարակնքվե՞լ են։ «Մեկ անգամ արդեն ասել եմ` հարցն ուղղեք վարչապետի աշխատակազմին»: Եվ, այնուհանդերձ, արդեն մի քանի օր է, որ չեք նստում այդ սենյակներում, որտե՞ղ եք հիմա նստում։ «Իմ գրասենյակը տեղափոխվել է 5-րդ հարկի մյուս թև, այդքանը կարող եմ ասել, ինչը, իհարկե, փաստ է։ Ի դեպ, աշխատանքային առումով դա ավելի ճիշտ է, որովհետև այդ սենյակներն ավելի մոտ են Տիգրան Ավինյանին»:
Իսկ համապատասխանո՞ւմ են իրականությանը լուրերը, որ վերջերս Ավինյանից վերցվել են որոշակի տնտեսական իրավասություններ և տրվել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։ «Կորոնավիրուսի խնդիրներով զբաղված լինելու հետ կապված՝ ոչ թե վերցվել, այլ տնտեսական-սոցիալական ծրագրերը, այո, հիմա համակարգում է Մհեր Գրիգորյանը»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան