Դատապարտում ենք երկրում տիրող բռնության դեպքերը, կոչերն ու հաստատված անպատժելիության մթնոլորտը․ «Մեդիա պաշտպան»
«Հայելի» մամուլի ակումբի դեմ հարձակման դեպքով հարուցված քրեական գործը կարճել են: Այս մասին «Մեդիա պաշտպան»-ի հետ զրույցում ասել է Անժելա Թովմասյանը։
«Նրա խոսքով՝ քննիչի հարցերից, պահվածքից, գործը ձգձգելուց ամեն ինչ պարզ էր․ «Ես էն ժամանակ էլ ասացի, որ դուք հրահանգ ունեք, ինչքան հնարավոր է ձգձգել, որ ժամանակ անցնի, մարի աղմուկը, անցնի, գնա։ Ի տարբերություն ինձ, իմ փաստաբան Զարուհի Փոստանջյանը, որ թվում է՝ ամեն ինչ տեսել է նախկին իշխանության ժամանակ, շատ ավելի լավատես էր, ասում էր, որ բացառված է, որ կարճվի, սա այնպիսի գործ է, որ երևի լրացուցիչ փաստի անհրաժեշտություն չկա, որովհետև ամեն ինչ տեղի էր ունեցել ուղիղ հեռարձակմամբ, ձայնագրությունները կան, սպառնալիքի կոչեր իմ, ընտանիքիս՝ հորս, եղբորս՝ ՍԴ նախագահի հասցեին»։ Հիշեցնենք, 2019թ. հոկտեմբերի 5-ին մի խումբ անձինք հարձակվել էին «Հայելի» ակումբի վրա, ձվեր նետել գրասենյակի ուղղությամբ ու սպառնալիքներ հնչեցրել: Հարձակվողները, ինչպես գրում էր մամուլը, գործող իշխանության աջակիցներն էին, իշխող ուժի շատ ներկայացուցիչների հետ էլ ունեին մտերիմ հարաբերություններ: Նրանք իրենց կոչում են «հեղափոխության պահապաններ»։
Անժելա Թովմասյանին հարցրեցինք՝ ովքե՞ր են նրանք․ «Ես իրենց անվանում եմ խուլիգաններ ու սրիկաներ։ Մենք ապրում ենք Նիկոլ Փաշինյանի կերտած երկրում, մարդիկ կան, որ սովորաբար ունենում են գժի թուղթ, մարդ էլ կա հիմա Նիկոլ Փաշինյանի թղթով է ման գալիս։ Էսօրվա իշխանությունը բոլոր կարգի այլանդակություն անելու թուղթը տվել է այդ կատեգորիայի մարդկանց, էդ թափթփուկների ձեռքը և ասել է՝ պահեք ձեզ ինչպես ուզում եք։ Էս ամենի հետևանքը անպատժելիության մթնոլրոտն է։ Հեղափոխության պահապաններ կոչեցյալները, նրանցից մեկը երեկ Գավառի դեպքերից, Ալեն Սիմոնյան-Արթուր Դանիելյան միջադեպից հետո, ուղիղ հեռարձակմամբ սպառնում էր գլուխ ջարդել։ Էդ էն մարդիկ են, որ ամբողջ օրը ֆեյսբուքում թափառում են, էն նույն մարդիկ, որոնք հարձակվել են «Հայելի» մամուլի ակումբի, Մանվել Գրիգորյանի փաստաբանների վրա, նրանք չեն էլ թաքցնում, ասում են՝ Նիկոլի մազին կպնողը պետք է գործ ունենա մեզ հետ։ Նրանք ուղղակի խղճահարություն են առաջացնում, շատ տխուր ավարտ են ունենալու իրենց դուխ տված անձով հանդերձ»։
Նշենք, որ նշյալ խմբավորման անդամները երկու հայց են ներկայացրել Անժելա Թովմասյանի դեմ զրպարտության վերաբերյալ: Դատական նիստը պետք է տեղի ունենար երեկ, բայց արտակարգ դրությամբ պայմանավորված` հետաձգվել է: Փաստաբանը նշել է, որ անհիմն մեղադրանք է ներկայացված, և ամենազավեշտալին այն է, որ տուժող կողմը փաստացի չի կարողանում պաշտպանել իր իրավունքները, իսկ հարձակվողներն էլ ավելի խրախուսվում են, որ կարողանան լռեցնել իրենց հակառակորդներին։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը դատապարտում է երկրում տիրող բռնության դեպքերը, կոչերն ու հաստատված անպատժելիության մթնոլորտը։ Այս քրեական գործի կարճման նպատակը հենց դրան է ուղղված՝ խրախուսել այդպիսի խմբավորումների գործունեությունը, որը խորացնում է երկրում հաստատված անպատժելիության ու բռնության մթնոլորտը։ Հիշեցնում ենք, որ վարչապետն իր լայվում նշեց, թե իրենք «սամասուդի» չեն դիմում, բայց տեղի ունեցող գործընթացները վկայում են քողարկված «սամասուդի» մասին»,- նշված է «Մեդիա պաշտպան»-ի ֆեյսբուքյան էջում։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան