Կոմունալային ճգնաժամի շրջանն ավարտված է.վարչապետ
Կառավարությունն այն, ինչ պետք է աներ, այսօրվա դրությամբ արել է՝ գրեթե բոլոր բաժանորդներին օգնել ենք:Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ միևնույն ժամանակ տեղեկացնելով Կառավորության 16-րդ միջոցառման մասին,որը վերաբերում է կոմունալ վճարներին:
«Էլեկտրաէներգիայի 770 000 բաժանորդներից անջատված է 2600 բաժանորդի հոսանքը, դա կազմում է 0,3 տոկոսը: Իսկ գազի պարագայում՝ 620 000 բաժանորդից 1300-ի գազն է անջատված՝ 0,2 տոկոսն է:
Մենք խնիդիր էինք դրել օգնելու այն մարդկանց, որոնք ունեին դրա կարիքը և դրա համար այսօր զանգահարում էինք այն քաղաքացիներին, որոնց հոսանքն ու գազն անջատված է: Արդյունքում որոշվեց ևս մեկ միջոցառում իրականացնել»,- ասաց վարչապետը:
Խոսելով կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 16-րդ միջոցառումից, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ընդլայնվել է բաժանորդների շրջանակը և 10 001 դրամից մինչև 25000 դրամ էներգիայի սպառում, ինչպես նաև 30 001 դրամից մինչև 40 000 դրամ գազի սպառում ունեցողներին փոխհատուցվելու է ծախսի 30 տոկոսը:
«Այս պարագայում մենք կունենանք 207 837 էլեկտրաէներգիայի բաժանորդ և 81 697 գազի բաժանորդ»,-ավելացրեց վարչապետը:
Նա անդրադարձավ նաև չգազաֆիկացված 310 գյուղերի խնդրին, տեղեկացնելով. «Այս գյուղերի բնակիչների համար էլեկտրաէներգիայի ծախսը կփոխհատուցվի 50 տոկոսով, չհաշված նախորդ միջոցառումներն, այսինքն ՝ արդյունքում հնարավոր է մինչև 70 տոկոս փոխհատուցում»:
Իր խոսքի ավարտին վարչապետն ընդգծեց, որ կոմունալային ճգնաժամի շրջանն ավարտված է և կառավարությունն այն ինչ պետք է աներ, արել է. «Այս միջոցառումներով մի քանի միլիարդ դրամ ծախսում ենք ձեր կոմունալների ծախսերի համար: Այս փուլում կառավարությունն ինչ պետք է աներ, արդեն արել է: Առջևում տաք ամիսներ են և խնդրում եմ բոլորդ վերադառնալ և վճարել կոմունալները»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում