«Փաստ». Օրթոպեդիկ հիվանդանոցի պահակային գունդը վարակվե՞լ է, թե՞ ոչ
«Փաստ» թերթը գրում է.
«Պարզվում է` մի քանի օր առաջ կորոնավիրուսով է վարակվել օրթոպեդիկ հիվանդանոցի պահակային գունդը. «Մի 5-6 օր առաջ օրթոպեդիկի հիվանդներից մեկը փորձել է փախչել, պահակային գնդի աշխատակիցը վազել-բռնել է, թույլ չի տվել, որ փախչի, ինքն էլ է վարակվել, հետո տղաներին է վարակել»:
Շա՞տ են վարակվածները։ «2-3 հոգի վարակված են, մեծ թվով կանտակտավորներ` մեկուսացված»:
Ի դեպ, վարչապետի պահակային ծառայության 3 աշխատակիցներ, որոնցից մեկն Աբովյանից է, ասացին` նույնպես վարակված են կորոնավիրուսով, նրանք ձեզ մո՞տ են բուժվում։ «Ոչ, մենք նման բանից տեղյակ չենք»:
Նույն հարցն ուղղեցինք վարչապետի մամլո քարտուղար Մանե Գևորգյանին, որն առանց վայրկյան իսկ կորցնելու ասաց․ «Ոչ, չի համապատասխանում լուրն իրականությանը»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան