Բրյուսել․ չեղարկված թռիչքի համար ուղևորին ոչ թե կվերադարձվի գումար, այլ վաուչեր
ԵՄ-ն փորձում է փրկել իր քաղաքացիական ավիացիան, որը կորոնավիրուսի բռնկման պատճառով դադարեցնում է թռիչքները և կրում կորուստներ: Այս մասին գրում է Euronews-ը։
12 անդամ երկրների համատեղ հայտարարության մեջ Բրյուսելին կոչ է արվում հեշտացնել օրենքի ժամանակավոր դադարեցումը, ինչը ուղևորներին իրավունք է տալիս ստանալ չօգտագործված տոմսի արժեքի փոխհատուցումը: Ֆրանսիան և Նիդեռլանդներն առաջարկում են թույլ տալ ավիաընկերություններին փողի փոխարեն վաուչեր տրամադրել՝ ապագա օգտագործման համար։
Սա վրդովեցրել է փոխհատուցում չստացած ուղևորներին, ինչպես և սպասվում էր։
Նշվում է, որ Եվրոպայի տրանսպորտի նախարարներն այդ հարցը քննարկել են վիդեոկապով: