Դատախազ. ԱԱԾ նախկին տնօրենի վերաբերյալ նման քրեական վարույթ չկա
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից լրագրողներն այսօր հետաքրքրվեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներորդի, ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի մասին հրապարակած տեղեկությունների մասին։
«Եթե փաստական տվյալներ կհրապարակվեն պաշտոնական պարտականություն ստանձնած անձի կողմից, ես պարտավոր կլինեմ դա մեկնաբանել։ Այդ բնույթի բազում հայտարարություններ կարող են արվել։ Այո, ճիշտ եք, նման բնույթի ցակացած հայտարարություն օպերատիվ ստուգման անհրաժեշտություն ունի, դրանք կստուգվեն»,-ասաց նա՝ ավելացնելով, որ այդպիսի քրեական վարույթ չկա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան