ԵԽ գլխավոր քարտուղար․ COVID-19 ճգնաժամը չպետք է օգտագործվի լրագրողներին լռեցնելու համար
Մայիսի 3-ին Մամուլի ազատության համաշխարհային օրվան ընդառաջ տարածված հայտարարության մեջ, Եվրոպայի գլխավոր քարտուղար Մարիա Փեյչինովիչ Բուրիչը կոչ է անում կառավարություններին խուսափել COVID-19-ի ճգնաժամի ընթացքում լրատվամիջոցների ազատությունը անտեղի սահմանափակելուց:
«Կառավարությունները COVID-19 ճգնաժամի ընթացքում աննախադեպ մարտահրավերների են բախվում, բայց իրավիճակը չպետք է օգտագործվի լրագրողներին լռեցնելու կամ խանգարելու համար»,- ասում է Գլխավոր քարտուղարը:
«Լրատվամիջոցները պետք է ազատ լինեն զեկուցելու ճգնաժամի բոլոր կողմերի վերաբերյալ: Լրագրողները ունեն հիմնական դեր և հատուկ պատասխանատվություն հասարակությանը ժամանակին, ճշգրիտ և հուսալի տեղեկատվություն տրամադրելու համար: Նրանք պետք է կարողանան ուսումնասիրել իշխանությունների որոշումները` ի պատասխան համաճարակի: Պատասխանատու զեկուցումների միջոցով լրագրողները կարող են նաև օգնել խուճապի տարածման կանխարգելման գործում և կարևորել մեր հասարակություններում համերաշխության դրական օրինակները»,- ասում է Բուրիչը։
Գլխավոր քարտուղարը իր մտահոգությունն է հայտնել նաև ԵԽ Լրագրողների պաշտպանության և լրագրողների անվտանգության պլատֆորմի տարեկան զեկույցի արդյունքների հիման վրա, որը կազմվել է 14 լրատվամիջոցների ազատության ՀԿ-ների կողմից, որում արտացոլվում է լրագրողների նկատմամբ բռնությունների և ահաբեկումների միտումը վերջին տարվա ընթացքում:
«Դժբախտաբար, վերջին տարիներին նկատվող լրագրողների նկատմամբ բռնության և ահաբեկման մտահոգիչ միտումը շարունակվում է: Չափազանց շատ լրագրողներ գտնվում են բանտում, և կան լրագրողների սպանության համար անպատժելիության շատ դեպքեր: Ես նաև տեղյակ եմ այն ծանր տնտեսական իրավիճակի մասին, որում այսօր շատ լրագրողներ են հայտնվում», - ասում է գլխավոր քարտուղարը:
Գլխավոր քարտուղարն անդամ պետություններին կոչ է անում պաշտպանել լրագրողների դերը՝ որպես «հսկող» և որպես հավասարակշռման անհրաժեշտ մաս՝ ժողովրդավարական հասարակություններում։
Նախօրեին 14 միջազգային հասարակական կազմակերպությունների կողմից հրապարակված «Լրագրության պաշտպանության և լրագրողների անվտանգության պլատֆորմի» տարեկան զեկույցում ներկայացված են 142 լուրջ սպառնալիքներ ԵԽ անդամ 47 պետություններում, որից 33-ը ֆիզիկական հարձակում լրագրողների դեմ, 17-ը՝ կալանքի և բանտարկության, 43 ոտնձգությունների և ահաբեկման դեպքեր և սպանության համար անպատժելիության 2 նոր դեպքեր: ՀԿ-ները անհանգստություն են հայտնում ընդհանուր առմամբ 22 լրագրողի սպանության համար անպատժելիության առկախված դեպքերի առթիվ և նշում են, որ 2019 թվականի վերջին առնվազն 105 լրագրող բանտում էր:
Զեկույցում առանձին անդրադարձներ կան Ադրբեջանին, Ռուսաստանին, Թուրքիային, Բուլղարիային։
Ադրբեջանին, որում ասվում է, որ տարիներ շարունակ, Ադրբեջանի կառավարությունը կալանավորում էր քննադատ լրագրողներին՝ նրանց լռեցնելու համար։ Չնայած 2019-ի մարտին որոշ սխալմամբ բանտարկված լրագրողների ազատ արձակումը, լրագրողների նկատմամբ կալանավորումն ու ոտնձգությունները շարունակվում են։