Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ ծրագրի շահառուներն ավելացել են
«Կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 15 ծրագիր, որից 9-ը սոցիալական բնույթի են։ Այս պահին արդեն 286 հազար շահառուների փոխանցվել է ավելի քան 12 միլիարդ դրամ»,- ասուլիսում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։
Նրա ներկայացմամբ, խոսքը 4-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 13-րդ ծրագրերի մասին է։
Նախարարն ասաց, որ կոմունալ վճարների հետ կապված ծրագրերը վերաբերում է ավելի լայն շրջանակների, թիվն այստեղ ներառված չէ։
Զ.Բաթոյանը նշեց, որ կառավարության այսօրվա նիստում որոշման փոփոխությամբ վերայանվել է 8-րդ ծրագրի շահառուների ցանկը. խոսքը տուժած ոլորտների մասին է, որտեղ աջակցություն է տրամադրվում գրանցված աշխատողներին։
Նախարարն ասաց, որ ծրագրով շահառուների թիվն ավելանում է 36 հազարով, դրամական աջակցությունը կազմում է ավելի քան 2 միլիարդ դրամ։
8-րդ ծրագրում ընդգրկվել են նաև՝ հագուստի արտադրության, կոշիկի և այլ կաշվե արտադրատեսակների արտադրության, թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղների, քարե իրերից զարդերի պատրաստման, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ոլորտում ներգրավված աշխատողները, նաև՝ օդային տրանսպորտի գործունեությանը, դա վերաբերում է ավիատոմսերի վաճառքում ներգրաված անձանց, կինոթատրոնների գործունեությանը, լուսանկարչության բնագավառում գործունեությանը, ավտոմեքենաների և այլ առարկաների վարձույթին, կրթական գործունեությանը՝ մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի բնագավառում, ստեղծագործական արվեստի ու հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառ, լվացում, մարքում և չոր մարքում ծառայություն, տպագրության ծառայություն, 40-99 տեսարակար կշռով տուժած ոլորտում գործող կազմակերպություններ։
Այս ցանկի շահառուները կարող են դիմումը ներկայացնել առցանց ssa.am կայքում մայիս 4-ից սկսած։
Նախարարն ասաց, 9-րդ ծրագրի, որը վերաբերում էր երեխաներին, ում ծնողները չեն աշխատում, դիմումների ընթացակարգը պարզեցվել է. եթե քաղաքացիները դիմել են ու որևէ կերպ պատասախան չեն ստացել, խնդիր ունեն մինչև օրս, կարող են նորից դիմել արդեն պարզեցված եղանակով։
9-րդ ծրագրով 130 հազարից ավելի երեխայի համար գումար է փոխանցվել բանկեր։
Զ.Բաթոյանը նշեց, որ սա ավելի քան կեսն է շահառուների, նույնքան շահառուներ ակնկալում են։
Նախարարն ընդգծեց, որ կարևոր է դիմումները լրացնել ուշադիր, տեխնիկական վրիպակների պատճառով մերժվում են դիմումները կամ մի քանի անձից մի քանի դիմում են ստանում։