
Զելենսկին Սաակաշվիլու համար նոր պաշտոն է հորինել
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին չի դառնա բարեփոխումների հարցերով Ուկրաինայի փոխվարչապետ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նրա համար նոր պաշտոն է պատրաստել։ Այս մասին գրում է news.ru կայքը։
Ավելի վաղ Զելենսկին առաջարկել էր Սաակաշվիլուն բարեփոխումների հարցերով փոխվարչապետի պաշտոնը։ Բայց կառավարությունը Գերագույն Ռադայից հետ է կանչել Օդեսայի շրջանի նախկին ղեկավարին այս պաշտոնում նշանակելու մասին դիմումը։
«Դա նոր պաշտոն է, ես չեմ կարող բարձաձայնել, քանի որ դա նախագահի նախաձեռնությունն է, թող ինտրիգ մնա»,- «112 Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում ասել է Զելենսկու «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավարը։
Նրա խոսքով, Զելենսկին մի քանի օր բանակցությունների է վարել Սաակաշվիլու հետ և նրանք գտել են նրա ապագա աշխատանքի նոր ձևաչափ։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի խորհրդարանի խոսնակը նամակ է ուղարկել Ռադա՝ Սաակաշվիլիին նշանակելու անթույլատրելիության վերաբերյալ
- Վրաստանը հետ է կանչում Ուկրաինայից իր դեսպանին՝ Սաակաշվիլիի պատճառով
- Սաակաշվիլին համաձայնել է ստանձնել Ուկրաինայի փոխվարչապետի պաշտոնը
- Զելենսկուն նախազգուշացնում են Սաակաշավիլիի ամբիցիաների մասին
- Սաակաշվիլին հայտարարել է, որ Զելենսկին իրեն առաջարկել է փոխվարչապետի պաշտոնը
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին