Ալեն Սիմոնյանն իրեն դրսևորել է արժանապատիվ ձևով. Մակունց
«Փորձ է արվում այնպիսի տպավորություն ստեղծել, որ հանրային անվտանգության առումով կարող են խնդիրներ առաջանալ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով երեկ՝ Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին։
Լ. Մակունցն ասաց, որ իր անձնական կարծիքով, ապօրինի գույքի բռնագանձման օրենքի ընդունումից հետո Ա. Սիմոնյանի հրապարակային ելույթներն անմիջականորեն կապված են երեկ տեղի ունեցած միջադեպի հետ։
Հարցին՝ ովքեր են այդ միջադեպի հետևում կանգնած՝ Լ. Մակունցը պտասխանեց՝ այն անձինք, ովքեր ապօրինի գույք են ձեռք բերել.
«Ես անուններ չեմ կարող հնչեցնել, բայց այն անձինք, ովքեր ապօրինի ձեռքբերված գույքի հետ կապված մտահոգություններ ունեն, և այդ առնչությամբ Ա. Սիմոնյանի հայտարարություններն իրենց դուր չեն եկել, կարող են կանգնած լինել սրա հետևում»։
Դիտարկմանը, որ Ա. Սիմոնյանը ընդհարումներ ունեցավ երկու անձանց՝ Է. Մարուքյանի և Ա. Դանիելյանի հետ, նրանցից ո՞վ կարող է խնդիր ունենալ ապօրինի գույքի ձեռքբերման հետ։
Պատասխանելով՝ Լ. Մակունցը նշեց, որ չգիտի՝ ով ինչ չափով է առնչվում ապօրինի գույք ձեռք բերած անձանց հետ։
«Ինչ վերաբերում է «Ես ուզում եմ ասել, որ հանրային սպառնալիքը, հանրային հնչեցրած բռնության կոչը, մարդու արժանապատվությունը ոտնահարող ելույթներն ունեն կոնկրետ իրավական հետևանքներ։ Ինչ վերաբերում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների և Ա. Սիմոնյանի միջև տեղի ունեցած միջադեպին, ապա Ա. Սիմոնյանն արդեն ներողություն հայցել է Անի Սամսոնյանի վերաբերյալ արված մեկնաբանության համար։ Թեման փակված է, և Ա. Սիմոնյանն իրեն դրսևորել է արժանապատիվ ձևով»,- ասաց Լ. Մակունցը։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանություն. Ալեն Սիմոնյան-Արթուր Դանիելյան միջադեպի նյութերն ուղարկվել են դատախազություն
- Ոստիկանությունը չի թողել, որ Արթուր Դանիելյանը ստանա առաջին բուժօգնություն. Տեր-Նակալյան
- ԱԺ-ում միմյանց «քաղաքական տրյապկա» ու «անբարոյականի զավակ» որակեցին