ՄՕԿ –ը որոշել է ավելացնել Տոկիոյի խաղերին նախապատրաստվելու համար դրամաշնորհների, կրթաթոշակների գումարը
Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը բաց նամակով դիմել է օլիմպիական կազմակերպություններին և շարժման գաղափարակիցներին։ Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը:
Նամակում մասնավորապես ասված է․«COVID-19-ը զգալի ազդեցություն է ունեցել մարդու գործունեության բոլոր ոլորտների, ներառյալ՝ սպորտի վրա։ Վիրուսի տարածումը հանգեցրեց նրան, որ ընդունվեց պատմական որոշում ` 2021թ․ տեղափոխել օլիմպիական խաղերը:
206 ազգային օլիմպիական կոմիտեները, միջազգային ֆեդերացիաները, ՄՕԿ-ի մարզիկների հանձնաժողովը այդ դժվարին հարցում միասնական եղան, որը օլիմպիական շարժման համերաշխության հիանալի դրսևորում է:
ՄՕԿ-ը չի հրաժարվում օլիմպիական խաղերի տեղափոխման հետ կապված ծախսերից։ Ճշգրիտ գումարն առայժմ հայտնի չէ, բայց, ամենայն հավանականությամբ, այն կկազմի մի քանի հարյուր միլիոն դոլար:
ՄՕԿ –ը որոշել է ավելացնել Տոկիոյի խաղերին նախապատրաստվելու համար դրամաշնորհների , ինչպես նաև 1600 մարզիկների օլիմպիական կրթաթոշակների գումարը։
Համատեղ աշխատանքային խումբն արդեն աշխատում է խաղերի տեղափոխման հետ կապված բոլոր մանրամասների վրա: Մենք հաշվի ենք առնում առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունները ՝ կապված հասարակական իրադարձությունների հետ:
«Օլիմպիական օրակարգ- 2020»-ի նշանաբանը / փոխիր կամ փոփոխիր/ ինչպես նախկինում , արդիական է նաև այսօր։
Եթե մենք ճիշտ դասեր քաղենք ստեղծված իրավիճակից, օլիմպիական շարժումը կդառնա ավելի ուժեղ և նշանակալից։
Այնուամենայնիվ, հետկորոնավիրուսային աշխարհում մենք կկանգնենք նոր մարտահրավերների առջև , ուստի կարևոր է շարունակել «Օլիմպիական օրակարգ- 2020»-ը և դրանք հարմարեցնել նոր մարտահրավերներին:
Համաճարակից հետո առողջության պահպանումը շատ ավելի մեծ դեր կունենա։ Կորոնավիրուսի ճգնաժամը մեզ սովորեցնում է, թե ինչպես է ամուր առողջությունն օգնում հաղթահարել վարակիչ հիվանդությունները: Սպորտը և ֆիզիկական ակտիվությունը թերևս մնում է մարդկանց առողջության պահպանման ամենամատչելի գործիքը: Այս ամենն առավել շեշտադրելու համար ՄՕԿ-ը ԱՀԿ –ի հետ նախատեսում է կնքել փոխըմբռնման նոր հուշագիր։
Բոլոր շահագրգիռ կողմերին կոչ եմ անում ուսումնասիրել, թե ինչպիսի ազդեցություն ունի սոցիալական հեռավորությունը սպորտի վիրտուալ տարածքում: Որոշ միջազգային ֆեդերացիաներ արդեն նախաձեռնություն են ցուցաբերել հեռավար մրցումների կազմակերպման գործում: Մենք պետք է աջակցենք և ամրապնդենք այդ ջանքերը։
Ստեղծված իրավիճակը, անշուշտ, կհանգեցնի երկար և խոր տնտեսական ճգնաժամի, որի ազդեցությունը տարբեր երկրներում սպորտի վրա կարող է տարբեր լինել: Դա կախված կլինի նրանից, թե պետությունների ղեկավարները ինչ նշանակություն են տալու սոցիալական կապիտալին և սպորտին՝ ֆինանսական օգնության բաշխման գործում։
Մենք պետք է հորդորենք կառավարություններին գնահատել և հարգել սպորտի հսկայական ներդրումը՝ հանրային առողջության , ինչպես նաև դրա կարևոր դերը ազգային տնտեսության մեջ...»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները