Միքայել Մելքումյան. Ապացույցներից մեկն այսօրվա վարակվածների թիվն է՝ 134
«Այսօր ապրիլի երեսունն է, սակայն, ցավոք, մինչ այժմ մենք դեռ չենք հասել համավարակի տարածման վերին կետին, որի ապացույցներից մեկն այսօրվա վարակվածների թիվն է՝ 134»,-ֆեյսբուքյան իր էջում նշել է ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը։
Նրա խոսքով, այժմ պետք է մտածել նաև դեպքերի և իրավիճակի հաղթահարման հնարավոր երկրորդ սցենարի մասին։
«Դրա մասին ես զգուշացնում էի դեռևս արտակարգ դրություն հայտարարելու առաջին օրը՝ ս.թ. մարտի 16-ին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում համապատասխան քննարկման ընթացքում:
Ես կողմ եմ մայիսի 4-ից տնտեսական գործունեության էական տեսակների սահմանափակումների վերացմանը, սակայն դեռևս չնախատեսված այլ՝ երկրորդ սցենարով, ինչպես նաև սոցիալական հեռավորության և վիճակին համապատասխան կանոնների խստիվ պահպանմամբ:
Այո՛, չպետք է հակադրենք բիզնեսի աջակցության ծրագրերը սոցիալական աջակցության ծրագրերին»,-նշել է պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Նունե Ներսիսյան. Սա տապալված առողջապահություն է ոչ նորմալ կազմակերպչի կողմից
- Գ.Գրիգորյան. Վարակակիրների ռեկորդային աճի համար առնվազն երեք անձ պետք է պատասխանատվության ենթարկվի
- ԱՆ. Մահացած վարակակիրներից մեկը 47 տարեկան է
- 30.04.2020. 134 նոր վարակակիր, 29 բուժված