«Ոսկե գլոբուսի» դափնեկիրներն առաջին անգամ կընտրվեն առցանց պրեմիերաներից
Հոլիվուդյան արտասահմանյան լրագրողների ասոցիացիայի գոյության ընթացքում առաջին անգամ «Ոսկե գլոբուս» արձանիկը կտրվի միայն այն ֆիլմերին, որոնք ներկայացվել են առցանց։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, նման որոշում է ընդունվել կորոնավիրուսի համավարակի և ամբողջ աշխարհում կինոթատրոնների փակ լինելու պատճառով։
Կինոմրցանակաբաշխության կազմակերպիչները նշում են, որ այս որոշումը չի տարածվի հաջորդ արարողությունների վրա։
Նախկինում «Ոսկե գլոբուսի» մրցանակի առաջադրվելու համար անհրաժեշտ էր, որպեսզի ֆիլմերը ցուցադրված լինեին կինոթատրոններում։ Պաշտոնական ցուցադրությանը պետք է ներկա լինեին արտասահմանյան լրագրողների ասոցիացիայից անդամներ։
Նոր կանոններով, մրցանակաբաշխությանը մասնակցելու համար բոլոր ցուցադրությունները պետք է անցկացվեն առցանց։ «Ոսկե գլոբուս»-ի ժյուրին կընտրի դափնեկիրներին՝ դուրս չգալով տնից։
«Ոսկե գլոբուս» մրցանակը շնորհվում է յուրաքանչյուր տարվա հունվար ամսին և որոշվում է Հոլիվուդում բնակվող մոտավորապես 90 միջազգային լրագրողների քվեարկության արդյունքում։
Համարվում է 3-րդ հեղինակավոր մրցանակը «Օսկար»-ից ու «Գրեմմի»-ից հետո։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա