Ուկրաինայում COVID-19-ի 10 հազարից ավելի դեպք է գրանցվել
Նախորդ մեկ օրվա ընթացքում Ուկրաինայում կորոնավիրուսային հիվանդության 540 դեպք է գրանցվել, հայտնում է «Գազետա.ռու»-ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարությանը։
Նշվում է, որ ընդհանուր առմամբ հիվանդության գրանցված դեպքերը գերազանցել են 10 հազարը։ Վարակվածներից 2000-ը բուժաշխատողներ են, 717-ը՝ երեխաներ։ Հիվանդությունից մահացել է 261 մարդ, վերականգնվել է՝ 238-ը։
2019 թվականի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության պատճառական գործակալը կորոնավիրուսների նոր տեսակ է, որին տրվում է պաշտոնական անուն ՝ COVID-19: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսային պանդեմիայի բռնկման մասին: