Սոցիալական աջակցության շրջանակներում 200 մլն դրամ կհատկացվի 2 մլն ուռենու կտրոն տնկել ցանկացողներին
«Կառավարության ընդունած 15-րդ ծրագրի շրջանակներում 2 մլն ուռենու կտրոն է նախատեսված տնկել Հայաստանի 6 մարզերում՝ Սյունիքում, Վայոց Ձորում, Շիրակում, Լոռում, Տավուշում և Գեղարքունիքում»,-այսօ կառավարության մամուլի սրահում հայտարարեց շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը և հավելեց, որ այդ աշխատանքները իրականացվելու են 1800-ից 2400 մետր բարձրության վրա գտնվող տարածքներում, որոնք այս պահին քարտեզագրվում են:
Ծրագիրն իրականացնող «Հայանտառ» ՊՈԱԿ-ը, «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը» և «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը հայտարարություններ կտարածեն այն համայնքներում, որոենց վարչական տարածքներում գտնվում են այդ գետերը և, ըստ փոխնախարարի, քաղաքացիները կկարաողանան դիմել և ընդունվել աշխատանքի:
Վարդան Մելիքյանը հայտնեց, որ խոսքը գնում է 1000 քաղաքացու 10-15 օրվա աշխատանքի մասին:
Հարց. «Անալիտիկ.ամ». «Հայաստանում խիստ աճել է դիմակների օգտագործման ծավալը: Դրանք հետո հայտնվում են աղբանոցներում, որտեղից էլ հետագայում քամու միջոցով տարածվում են, ի՞նչ պետք է արվեր, որ այս վիճակը չլիներ»:
Վ. Մելիքյան. «Այստեղ կոշտ կենցաղային թափոնների կառավարման խնդիրն է և նման գործառույթ ունեն տեղական ինքնակառավարման մարմինները և տեսչական մարմինը: Հարցը պետք է իրենց ուղղել»:
Հարց. «Ալտերնատիվ.ամ». «Մեկ օրվա ընթացքում քաղաքացին քանի՞ կտրոն պետք է տնկի, որ որոշակի գումար կարողանա աշխատի»:
Վ. Մելիքյան. «Քանի որ նպատակը սոցիալական վիճակի մեղմումն է, անշուշտ այնպես է հաշվարկվելու, որ մեկ օրվա գումարը լինի բավարար մակարդակի վրա: Մեր աշխատակիցների գնահատմամբ, յուրաքանչյուր աշխատող կարող է տնկել օրական նվազագույնը 200 կտրոն: Այսինքը՝ ծրագրի մասնակիցները օրական կաշխատեն մինչև 10000 դրամ, հնարավոր է նաև ավել»:
Հարց. «Նյուզ.ամ». «Միջոցառումների շրջանակներում քանի՞ աշխատատեղ կարող է բացվել»:
Վ. Մելիքյան. «Ելնելով նրանից, որ օրական 200 կտրոն կարելի է տնկել և նախատեսվում է 2 մլն տնկի, ապա խոսքը գնում է 1000 մարդ՝ 10 օր հարաբերակցության մասին: Բայց կախված է նաև նրանից, թե քանի հոգի կցանկանա մասնակցել դրան: Նախատեսվում է նաև ցանկապատում, որի համար նույնպես կվարձատրվեն, բայց հստակ գումար չեմ կարող նշել, որովհետև տեղանքից կախված կլինի այն: Այդ աշխատանքների համար նախատեսված է մոտ 200 մլն դրամ»:
Հարց. «Աշխատանքի ընդունվելու համար մասնագիտական փորձ պե՞տք է»:
Վ. Մելիքյան. «Կազմակերպությունները, որոնք կիրականացնեն ծառատունկը, համապատասխան մասնագիտական խորհրդատվություն կանեն: Բուն աշխատանքների իրականացումը հատուկ գիտելիքներ չի պահանջում, այն պահանջում է ուղղակի ցանկություն և առողջություն, քանի որ աշխատանքները սարերում է իրականացվելու և հնարավոր է նաև բարդ պայմաններ լինեն:
Աշխատանքի բնույթն այն է, որ աշխատակիցները պետք է կտրեն տեղերում աճող ուռենիների ճյուղերը, պատրաստեն 30 սմ երկարությամբ կտրոններ և 20 սմ հողի փոսի մեջ դնեն, որ արմատակալի: Դյուրին գործ է բայց օգտակար է, այն հակաէռոզիային խնդիր կլուծի, կդառնան նաև բնական ֆիլտրեր անձրևաջրերի համար: Հետագայում կունենանք կենսավառելիքի հումք՝ բրիկետների և պելետների արտադրության մեջ»:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին