Վրաստանն առաջիններից մեկը կարող է բացվել զբոսաշրջիկների համար․ նախարար
«Մենք ակտիվորեն աշխատում ենք Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հետ միասին, որ շատ խիստ սահմանափակումների համատեքստում վրացական զբոսաշրջային շուկան լինի անվտանգ և առաջիններից մեկը, որը կբացվի օտար զբոսաշրջիկների համար: Իհարկե, դա հնարավոր է միայն խիստ վերահսկողության պայմաններում»,-այս մասին ասել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատիա Տուրնավան՝ տուրիստական ոլորտի ներկայացուցիչների հետ առցանց հանդիպումից հետո: Այս մասին գրում է վրացական «apsny» կայքը։
Ըստ Էկոնոմիկայի նախարարության, հանդիպումը ներկայացուցչական էր, և քննարկվել են արդյունաբերության առջև ծառացած հիմնական մարտահրավերները, որոնք առաջացել են նոր կորոնավիրուսի համաճարակի պատճառով:
Նատիա Տուրնավայի խոսքով, համաճարակի հետևանքով առաջացած ճգնաժամի հետևանքով զբոսաշրջության ոլորտն առանձնապես շատ է տուժել, հետևաբար, անհրաժեշտ է հատուկ մոտեցում:
«Ճգնաժամի առաջին իսկ օրվանից մենք զբոսաշրջության ոլորտին օգնել ենք զանազան ծրագրերով, բայց այժմ դա բավարար չէ: Զբոսաշրջության ոլորտին այսօր անհրաժեշտ է որոշակի ժամանակ, որպեսզի դառնա նույնքան շահավետ և գրավիչ, որքան ճգնաժամից առաջ: Միևնույն ժամանակ, մենք շատ լավատեսորեն ենք տրամադրված այն տեսակետից, որ Վրաստանը կլինի առաջին երկրներից մեկը, որը կհաղթահարի համաճարակն ու կբացի սահմանները», - ասել է նախարարը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան