Տիգրան Աթանեսյան. Ալեն Սիմոնյանը պետք է հրաժարական տա
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը համոզված է, որ Ալեն Սիմոնյանը իր ֆեյսբուքյան եթերից հետո պետք է հրաժարական տա ԱԺ փոխխոսնակի պաշտոնից, հակառակ դեպքում ինքնասիրական նկրտումները որևէ իրական հիմք և արժեք չունեն:
«Ինչ վերաբերում է բուն դեպքին, ապա այն իհարկե խեղաթյուրված է ներկայացվում:
Դրա մասին, անհրաժեշտության դեպքում, կխոսի Արթուր Դանիելյանը:
Ամեն դեպքում, առկա է և անհերքելի ՀՀ քրեական օրենսգրքի 112 կամ 113 հոդվածներով արգելված արարքը առերևույթ կատարելու փաստը:
ՀՀ գլխավոր դատախազը պարտավոր է միջնորդել ԱԺ-ին, իսկ վերջինս՝ պարտավոր է թույլատրել պատգամավոր Ա.Սիմոնյանին ենթարկել քրեական պատասխանատվության: Իսկ հարցի բարոյական կողմին կանդրադառնան այլ անձինք»,- գրել է փաստաբանը, ով ներկայացնում է Սիմոնյանի կողմից հարձակման հետևանքով մարմնական վնասվածք ստացած Արթուր Դանիելյանի շահերը։
Դանիելյանը, հիշեցնենք, «Ադեկվադ» կուսակցության հիմնադիրներից է։
Ավելի վաղ Տիգրան Աթանեսյանը նել էր, որ ըստ դեռևս չճշտված տեղեկությունների, Արթուր Դանիելյանի նկատմամբ տեղի ունեցած հարձակման գործը օգտագործվելու է իշխանության կողմից Արթուր Դանիելյանից վրեժխնդիր լինելու համար:
«Քրեական գործը հարուցվելու է ծանր մարմնական վնասվածք (Ալեն Սիմոնյանին) հասցնելու փաստի առթիվ: Քրեական գործը քննվելու է Հատուկ քննչական ծառայության կողմից: Քանի որ այդ հոդվածը՝ 112, նախատեսում է 3-7 տարի ազատազրկում, ապա փորձելու են կալանավորել Արթուրին:
Իմ կարծիքով, այսօրվա Հայաստանում, լրիվ հնարավոր սցենար է:
Պահանջում եմ իշխանություններից իրականացնել օբյեկտիվ և թափանցիկ քննություն: Որպես դրա գրավական հրապարակել դեպքի տեսագրությունները, որոնք, ըստ իմ տվյալների, արդեն իսկ առգրավվել են ոստիկանության կողմից»,-ընդգծել էր Աթանեսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Պահանջում եմ անմիջապես հրապարակել տեսագրությունը. Ռուբեն Մելիքյան
- ՄԻՊ արագ արձագանքման խումբը կտեսակցի Ալեն Սիմոնյանին և Արթուր Դանիելյանին
- Արթուր Դանիելյանին վիրահատելու կարիք չկա, նրան կտեղափոխեն ոստիկանություն
- Արթուր Դանիելյանը վերակենդանացման բաժանմունքում է
- Կոնստանտին Տեր-Նակալյան.Ալեն Սիմոնյանը հարձակվել է փողոցում զբոսնող Արթուր Դանիելյանի վրա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան